Խ.Սամուելյանի անվան հ.47 միջնակարգ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռ.Ավագյանը կազմակերպել էր միջոցառում «Բարոյականություն» խորագրով: Աշակերտները ներկայացնում էին մարդու բարոյական արժեքները՝ ազնվություն, աշխատասիրություն, ընկերասիրություն, օգնություն, ներում, քաջություն, հայրենասիրություն... Այս ամենն ուղեկցվում էր թեմային համապատասխան գեղեցիկ երգերով և պարերով: Մեծ էր միջոցառման դաստիարակչական նշանակությունը: Այն նաև ուսուցողական էր: