Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Հեռախոսների վնասակարությունը՝ որպես զարգացող գիտության մտահոգիչ հետևանք

21:00, Пятница, 29 Апреля, 2016 года
Հեռախոսների վնասակարությունը՝ որպես զարգացող գիտության մտահոգիչ հետևանք
     Նախկինում բջջային հեռախոս ունենալը համարվում էր շքեղություն, իսկ այժմ այն դարձել է անհրաժեշտություն, առանց որի անհնար է պատկերացնել մեր կյանքը։ Բայց այնուամենայնիվ նոր տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռ փոխվում է նաև մարդկանց պահանջները։ Վերջին սերնդի նորամուծություններ ունենալը շատերի մոտ դառնում է կենսական պահանջ և այդ տեխնիկական վազքն է, որ մարդկանց մի մասի մոտ առաջացնում է հոգեբանական լուրջ խնդիրներ ՝ ընդհուպ հասցնում այն բանին, որ այդ նորամուծությունները սկսում են իշխող դեր կատարել նրանց կյանքում։
     Հոգեբան Կարինե Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հեռախոսներից կախվածությունը լուրջ հոգեբանական խնդիր է համարվում. «Հեռախոսներից կախվածությունը հանգեցնում է նրան, որ մարդիկ արդեն սկսում են վախենալ դրանք կորցնելուց կամ մի վայրկյան անգամ դրանցից հեռու գտնվելուց, դա հոգեբանության մեջ հայտնի է նոմոֆոբիա անունով։ Այս հոգեբանական խնդիրը կա շատերի մոտ, սակայն մարդիկ մեծ դժվարությամբ են ընդունում այդ փաստը, ինչն էլ դժվարեցնում է հոգեբանի աշխատանքը տվյալ անձնավորության հետ»:
     Մենք փոքրիկ հարցում անցկացրեցինք 15-30 տարեկան երիտասարդության շրջանում։ Հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ մոտ 300 հարցվածներից (ինտերնետային հարցում)
    
  • 70 %-ը առավոտյան արթնանալիս առաջինը հեռախոսն է ձեռքը վերցնում, մի օր անգամ իրենց առանց հեռախոսի կամ համացանցի չեն պատկերացնում և հեռախոսը անընդհատ օգտագործում են
  • 15 %-ը օրվա ընթացքում մոտ 8 ժամ զբաղված են հեռախոսով (դա հավասար է մի ամբողջ աշխատանքային օրվա)
  • 10 %-ը հեռախոսից օգտվում են օրվա ազատ ժամերին՝ հիմնականում երեկոյան (մոտ 2-3 ժամ)
  • 5 %-ն է, որ հեռախոսից օգտվում է միայն անհրաժեշտության դեպքում (օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 30-40 րոպե) ։

Սակայն հարցվածներից ոչ ոք չի համարում, որ ինքը խնդիր ունի՝ այն էլ հոգեբանական։

21 ամյա Ալլան պնդում է, որ իր համար հեռախոսից անընդհատ օգտվելը ուղղակի զբաղմունք չունենալու հետ է կապված. «Ամուսնուս հետ առանձին եմ ապրում, ինձ չի թողնում աշխատեմ, իսկ ինքը ամբողջ օրը աշխատանքի է լինում, դեռ երեխա էլ չունենք, ամբողջ օրվա պարապությունս լցնում եմ հեռախոսով զբաղվելով», - նշեց նա և հավելեց, որ փոքրիկը շուտով ծնվելու է և իր համար հեռախոսը հետին պլան է մղվելու։
     Սակայն նոմոֆոբիան միակ վատ հետևանքը չէ, ինչին որ կարող է հանգեցնել հեռախոսից անընդհատ օգտվելը։ Եթե այս դեպքում մարդը միայն հոգեբանական աջակցության կարիք է ունենում, ապա տեսողության վրա ուտեցած ազդեցությունը հաճախ վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջ բերում։
     Ակնաբույժ Գևորգ Սահակյանը նշեց, որ ամեն տարի իրենց կենտրոնում բուժում ստացողնեի կեսից ավելիի մոտ խնդիրն ի հայտ է եկել օրվա ընթացքում երկար ժամանակ համակարգչից կամ հեռախոսից օգտվելու հետևանքով։
     Տարբեր երկրներում փորձեր են կատարվում հասկանալու համար հեռախոսների ունեցած կապը գլխուղեղի և սրտի հիվանդությունների հետ։ Գիտնականների մի մասի կարծիքով հեռախոսը կարող է պատճառ դառնալ գլխի քաղցկեղի, իսկ մյուս մասը հերքում է այս տեսակետը։ Սակայն մինչև այժմ վերջնականապես հստակեցված և հիմնավորված պատասխան չկա այս հարցին։
     Ինչևէ բոլորս էլ ավելի քան սթափ գիտակցում ենք յուրաքանչյուրիս ու առհասարակ ողջ մարդկությանը գիտության կողմից «պարտադրված» մարտահրավերը, բայց շարունակում ենք գերի լինել մեզ ու աշխարհին կապող թանկ սարքին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6273 | 0 | 0
Facebook