Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԵՋ Է

21:46, Пятница, 29 Апреля, 2016 года
ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԵՋ Է
    
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԿՐԿԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ․ ՁԵՐ ՄԵՋ ՈՒԺ ԳՏԵՔ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ԴՐՍևՈՐԵՔ ԵՐԿԻՐԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՔ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ․․․ ԵՐԿՐԻ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԵՋ Է․․․
Ձեր նախագահման այս 8 տարիներին համոզվեցինք, որ Դուք խոսքի մարդ եք, ոչ՝ գործի․ ճառերով երկիր չեն ղեկավարում․ ամեն ոլորտներում եք ձախողել, իսկ Ադրբեջանի սանձազերծած 4 օրյա պատերազմը ավելի ընդգծեց, որ չի կարելի ձեզ երկիր վստահել ու այս 4-օրյա պատերազմը վկայեց, որ ամենաթողության է ենթարկված եղել մեր բանակը, իսկ որ մեր տղաները կարողացել են հաղթել 80 ականների զենքով, դա արդեն երևակայությունից վեր է ու Ձեր ամոթն է․․․ լավ իմանալով, որ Ալիևը միլիարդների գերժամանակակից զենքեր է գնում, դուք աչքաթող եք արել բանակին զինել ժամանակակից զենքով և հիմնականում այս է պատճառը, որ մենք 4 օրում 104 զոհ ու անթիվ վիրավորներ ունեցանք։ Սակայն այս «Բաց նամակս» գրելու դրդապատճառն այլ է․ «Արմենիա» ՏՎ-ի «Սուր անկյուն» հաղորդաժամին հերքվեց, որ մենք զենք չունենք․ փաստորեն ունեցել ենք, ու ցուցադրվեց մի զինատեսակ, որը մեկնաբանի ասելով Չինաստանից է գնված և իր հզորությամբ չի զիջում ՍՄԵՐՉԻՆ, դեռ մի բան էլ հզոր է, բայց այդ թանկարժեք զենքը նախատեսված է լայնամասշտաբ պատերազմի համար։ Ի՞նչ է նշանակում․ Ղարաբաղի ամբողջ սահմանի երկարությամբ կայծակնային պատերազմ էր, թշնանին կռվում էր տարբեր հզոր զինտեխնիկայով, այդ թվում և ՍՄԵՐՉՈՎ, իսկ առաջնային գծում հանկարծակի եկած 18-20 տարեկան մեր զինվորը 4 օր շարունակ մարտնչում էին իրենց կյանքի գնով հետ մղել թշնամուն, քանզի դուք Չինաստանից գնած Սմերչին համազոր զենքը պահել էիք ավելի հզոր պատերազմների համար․ գոնե չցուցադրեիք ու զոհված զինվորների ծնողներին, ինչու՞ չէ նաև մեզ չցավեցնեիք․ միթե՞ այդ թանկանոց զինատեսակը մեր տղաների կյանքից թանկ էր, թե՞ թանգարանային նմուշ եք պահել․ բոլորիս է պարզ․ այդ զինատեսակի ցուցադրումով փորձ արվեց հերքել, որ բանակին հատկացված գումարները չեն թալանվել, որն աբսուրդի ժանրից է․․․ Չե՞ք մտածում, որ չկարողացաք պրոֆեսիոնալ գործել, ինչու՞ չէ խորամանկել․անհրաժեշտություն կար թշնամու աչքը վախեցնել, նախազգուշացնել, որ նշանառության տակ է Սարսանգի ջրամբարը, Թուրքիա գնացող նավթամուղը, ՝ «ՋԵՅՐԱՆԸ», նավթահորերը, Ինչու՞ այս ահեղ պատերազմին չօգտագործեցիք այդ զենքը, թե՞ մտածում էիք հրադադարը չխախտելու ձեր երդվյալ խոստումին հավատարիմ մնալու՞ մասին․․ստացվում է Ադրբեջանը տարիներ ի վեր անթիվ դիվերսիոն գործողություններով խախտում էր 1994թ Բիշքեկում կնքված անժամկետ զինադադաիրի պայմանավորվածությունը, պատճառելով անթիվ մարդկային զոհեր, հիմա էլ 4 օրյա կայծակնային պատերազմ սկսեց սահմանի ամբողջ երկայնքով, իսկ Հայկական կողմը ամեն կերպ միջազգային կառույցներին փորձում է համոզել, որ ինքը չէ խախտել զինադադարը ու պատերազմողը Ադրբեջանն է և իր ունեցած մեկուճար զենքը ասպարեզ չի բերում, հույսը դնելով ջահել -զինվորների հայրենասիրությանն ու խիզախությանը, , , և պահեցին տղաներն իրենց հայրենի հողը կյանքի գնով․ Դուք թանկանոց զենքը պահեցիք, նրանց կյանքից թանկ համարեցիք, բայց նրանք իրենց կյանքը չխնայեցին, , , ամոթ ձեզ, ամոթ, հազար ամոթ, , , Գոնե ձեզ չբացահայտեիք, որ մեր զինվորը կռվում էր 80 -ականների զենքով․ այս ինֆորմացիոն արտահոսքը, թե ու՞մ կողմից դրվեց շրջանառության մեջ չգիտեմ, բայց գիտեմ, որ այս արտահոսքը նախ դավաճանական քայլ էր, որը Ալիևին հուշեց, որ կարող է նախապատրաստվել ու կրկին ավելի հզոր կայծակնային հարձակվել, , , Չէ՞ք մտածում, որ այս բանավոր պայմանավորվածությունից հետո չդադարող հարձակումները սահմանի երկայնքով մեկ, որի արդյունքում դարձյալ զոհեր ու վիրավորներ ենք ունենում, հենց այդ ինֆորմացիոն արտահոսքի արդյունքն է, , , Հիմա երկու խոսք նման փխրուն զինադադարի մասին․ միթե՞ այս տարիներին տասնյակ դիվերսիոն խմբերի հարձակումները սահմանի տարբեր կետերում և այս 4 օրյա պատերազմն անգամ ձեզ սթափ մտածելու տեղիք չտվեց, որ Ադրբեջանը ամեն գնով փորձում է Ղարաբաղը հետ վերցնել ու նա թքած ունի Բիշքեկյան զինադադարի պայմանագրի, Մինսկի խմբի, Միջազգային կառույցների վրա էլ, ինչպես նաև այս բանավոր պայմանավորվածությանը նույնպես, , , և Ալիևը երբե՛ք չի թաքցրել իր մտադրությունները ու թաքուն չէր նաև միլիարդների գերժամանակակից զենքի գնումը Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, , , Հիմա հարց Պարոն Սերժ Սարգսյան, - Եթե ձեր ասելով դուք դեռ 2011թ․ գիտեիք, որ Ադրբեջանը պատերազմելու է, որ Ղարաբաղը հետ ստանա, բա դուք ինչու՞ էիք ձեր հույսը դրել Մինսկի խմբի վրա, որ կապահովի ստատուս քվոն ու թույլ չի տա լայնածավալ պատերազմի և դուք պետբյուջեից բանակի համար հատկացված գումարներն հանգիստ կվայելեք, որ է՛լ ավելի հարստանաք․․․ բայց պատերազմը շատ բան բացահայտեց, ջրի երես հանեց, որ այդ գումարները թալանվել են, բայց թե ու՞մ գրպաններն են գնացել, այ սա պարզաբանելու կարիք ունի, որպեսզի պատասխանատվություն կրեք այս հանցագործ թալանի համար․ Չեմ կարծում, որ առանց ձեր գիտության է կատարվել այս հանցագործությունը ։ Ո՞վ պետք է պատասխան տա, եթե ոչ՝ դու՛ք, քանզի դուք էք բանակի գլխավոր հրամանատարը․․․ Հիմա կրկին վախվորած, դարձյալ ձեր հույսը կապում եք Մինսկի Խմբի շրջանակներում շարունակել Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները, այն դեպքում, երբ համանախագահները հայտարարում են, որ իրենք դիվերսիաները, կամ պատերազմը կանխող մեխանիզմներ չունեն, ոչ էլ նման մանդատ, թե ո՞վ է առաջինը խախտել զինադադարը, , , ու հիմա, դուք 1994թ Բիշքեկյան պայմանավորվածությունը մի կողմ դրած հույսեր եք կապել օդի մեջ բանավոր պայմանավորվածությա՞նը, և հայկական կողմին հրամայում էք պահել պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը իր բոլոր հզոր զինատեսակնեիրց հրետակոծում է ու գրեթե ամեն օր զոհեր ու վիրավորներ ունենք։ Նորից հարց, եթե այդ պայմանավորվածությունը խախտում է Ադրբեջանը, իսկ Հայաստանյան կողմը երդվյալ է մնում իր խոստումին, այն դեպքում, որ Մինսկի խմբին չի հետաքրքրում ո՞վ է հրադադարը խախտող կողմը, բա էլ ի՞նչն է ձեզ ստիպում կրկնակի հակահարված չտալ ու չառաջանալ․ մեկ է, որ վերահսկողությունից դուրս է և Մինսկի Խմբին միայն ավար բաժանելու առաքելությունն է տրված, որ գնաք Լևոն Տեր Պետրոսյանի հետ ազատագրված տարածքներն հանձնեք, , , բայց իմացած եղեք, եթե, ամեն րոպե Վովա Գասպարյանի վարժեցրած շները ձեր աթոռը պահում են ատամներով, բայց տարածք հանձնելու դեպքում բանակն իր զենքը ոչ թե Ադրբեջանցու դեմ կուղղի, այլ՝ հենց ձեր դեմ, , ,
     Համ ասում եմ ի՞նչն է ձեզ ստիպում, որ համարժեք չեն հայկական կողմի պատասխանները, համ էլ մոռանանում, որ զենքի պակասն է ու հենց դա է ստիպում թաքնվել Մինսկի խմբի թիկունքում, ու բռնել համանախագահների փեշից, այլապես Ապրիլյան պատերազմի 1-ին իսկ օրը պետք է ճանաչած լինեիք Ղարաբաղի Անկախությունը․ Հայաստանը բոլոր հիմքերն ուներ այդ քայլն անելու, քանզի 1994թ Բիշքեկյան զինադադարի պայմանագրի խախտող կողմն Ադրբեջանն է ու հենց հիմա էլ խախտում է, , ,
     Պարոն Սերժ Սարգսյան Ձեր նախագահման տարիները շատ թանկ նստեցին մեր երկրի վրա․ այս տարիները փաստեցին, որ դուք ձախողել եք բոլոր ոլորտներում․ (հիմա չթվեմ, Դուք ինձանից լավ գիտեք) «Ապահաով Հայաստան» խոստացաք,
     բայց հայտնվեցինք Անդունդի պռկին, , , երկիրը հայաթափվում է օր-օրի ու դուք աչք եք փակում այն փաստի վրա, որ երկրում բացվել են գրասենյակներ և «Աշխատանքային միգրացիայի» քողի տակ դատարկվում է Հայաստանը․․․ Այստեղ իր պատասխանատվության բաժինն ունի նաև Գագիկ Եգանյանը․․․հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում կանգնած են Ռուսաստան տեղափոխող մեքենաները ու ոչ մի քայլ չի արվում առաջն առնելու։ Փաստորեն դուք օգնում եք Հայաստանը հայաթափվելուն։ Միթե չեք անհանգստանում, որ գնալով սահմանը պահող զինվոր էլ չենք ունենալու, իսկ եղած սահմանապահ զինվորները բացի այս պատերազմական 4 օրերի 104 զոհերից, գրեթե ամեն օր զոհեր ու վիրավորներ ունենք․․․
     ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
     Այս պահին Հայրենիքը փրկելու հրամայականն է դրված․․․
     Դուք մեր երկիրը բերեցիք մի իրավիճակի, որ սրանից այն կողմ անդունդն է․ երկիրը կանգնեցրել եք անդունդի պռկին․
     Այս իրավիճակից դուրս գալու մի ելք կա միայն․ դա ձեր հրաժարականն է, որ հնարավորություն կտա սրբագրել Ձեր ապազգային քայլերը և փրկել երկիրը, ,
     Ձեր հրաժարականը միայն մեր առաջ դուռ կբացի խույս տալու այս փակուղային իրավիճակից դուրս գալու, , ,
     ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՔ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ, ԵԹԵ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԹԵ ՔԻՉ ԹԱՆԿ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող-հրապարակախոս
    
    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
55208 | 6 | 0
Facebook