Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Պարադոնթոզը կարելի է բուժել ժողովրդական բուժամիջոցներով

14:16, Пятница, 05 Февраля, 2016 года
Պարադոնթոզը կարելի է բուժել ժողովրդական բուժամիջոցներով

Պարադոնթոզը շարունակաբար խորացող հիվանդություն է, որի հետևանքով խաթարվում է ատամները շրջապատող հյուսվածքների սնուցումը: Հիվանդությունը կարող է երեք տարբեր փուլով ընթանալ:


     Թեթև փուլ

Ատամի պարանոցը մեկ երրորդով մերկանում է, բայց ատամն անշարժ է:

Միջին փուլ

Մերկանում է ոչ միայն ատամի պարանոցը, այլև դրա արմատը. այս դեպքում ատամն սկսում է հորիզոնական ուղղությամբ շարժվել:

Ծանր փուլ

Ատամի պարանոցն ու արմատը լրիվ մերկանում են, և ատամը շարժվում է ոչ միայն հորիզոնական, այլև՝ ուղղաձիգ ուղղությամբ:


     Պարադոնթիդի ախտանշանները


     - Լնդերի գույնը խամրած է:

- Ատամի պարանոցն ու արմատը մերկացած են, և հնարավոր է լնդի ապաճում:

- Լնդերի քոր կամ այրոց:

- Աճում է ատամների զգայնությունը ցանկացած ջերմային, քիմիական ազդեցության նկատմամբ:

- Կերակուրը շարունակ հայտնվում է ատամների արանքում:

- Ատամի էմալի գույնը փոխվում է ու այն նույնիսկ սկսում է քայքայվել:

- Գոյանում են ատամնային նստվածքներ:

- Լնդերը շարունակ բորբոքվում են ու նույնիսկ արնահոսում:

- Ատամները շարժվում են ու նույնիսկ ընկնում:
    
     Պարադոնթիդի պատճառները


     - շաքարային դիաբետ,

- ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ,

- վահանաձև գեղձի գործունեության հետ կապված հիվանդագին գործընթացներ,

- իմունային խանգարումներ,

- ժառանգական նախատրամադրվածություն,

- օրգանիզմի նյութափոխանակության խանգարումներ,

- միկրոշրջանառության փոփոխություններ,

- վնասվածքներ,

- բերանի խոռոչի հիվանդածին ֆլորայի բազմացում,

- թթվածնաքաղց,

- ծխելը:

Արդի բժշկությունը պարադոնթոզի բուժման որոշակի եղանակ չի առաջարկում: Այս հիվանդությունը պահանջում է համալիր բուժում, ամբողջ օրգանիզմի վիճակի բարելավում՝ բուժման օրթոպեդիական, ֆիզիոթերապևտիկական ու վիրահատական մեթոդների կիրառմամբ:

Պարադոնթոզի բուժումն սկսվում է ատամնային նստվածքների քերումով: Կատարվում է ծնոտի հյուսվածքների արյան շրջանառության վերականգնում պարադոնթի մերսման միջոցով: Վնասված արյունատար մազանոթները բուժում են վակուումային եղանակով, որը նպաստում է այդ անոթների ընդլայնմանը: Այս տեսակի ներգործության ընթացքում բերանի խոռոչը պարբերաբար մշակվում է հականեխիչ նյութերով:

Քանի որ պարադոնթոզի դեպքում ատամներն սկսում են շատ արագ շարժվել, բուժման ընթացքում անհրաժեշտ է զգուշություն, որպեսզի դրանք չընկնեն: Դրա համար կիրառվում է օրթոպեդիական բեկակալում (մշտական կամ ժամանակավոր պրոթեզների գործադրում):

Պարադոնթոզի համալիր բուժման ընթացքում օգտագործվում են իմունոխթանիչներ ու վիտամիններ: Երբեմն կիրառվում են նաև հորմոնալ պատրաստուկներ:


     Ատամների «մարզանք»


     Բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է հրաժարվել ծխելուց, հետևել հատուկ մշակված սննդակարգի պահանջներին, վարել առողջ կենսակերպ, կատարել ատամների «մարզում»: Պարադոնթոզի բուժմանն օժանդակող այդ մարզումները պետք է կատարել ամեն օր:

- Երկու շաբաթ շարունակ ամեն օր զգուշորեն կծեք ծառի բարակ ճյուղը:

- Երկու շաբաթ անց բարակ ճյուղը (հորիզոնական դիրքով) ատամներով սեղմելով՝ ծնոտն աջ ու ձախ շարժելով:

- Երեք շաբաթ անց հետևյալ վարժությունը կատարեք. Ճյուղի մի ծայրն ատամներով սեղմեք ու մյուս ծայրից ձգեք՝ փորձելով այն պոկել:

- Այս մարզանքն ամրապնդում է ծնոտի մկանները, բարելավում է արյան շրջանառությունը և ակտիվացնում է թքագեղձերի աշխատանքը: Վարժանքի համար նախընտրելի են կաղնու կամ փշատերև ծառերի ճյուղերը, որովհետև դրանց բուժիչ բաղադրիչները թափանցում են ատամի հյուսվածքի մեջ և օժանդակում են բուժման գործընթացին:


     Պարդոնթիտի բուժումը ժողովրդական բուժամիջոցներով


     - 2 չափաբաժին մեղրին մեկ չափաբաժին աղ ավելացրեք և լավ խառնեք: Խառնուրդից գնդիկներ սարքեք, դրանք մաքուր թանզիվով փաթաթեք ու պարբերաբար դրեք հիվանդ ատամներին:

- Խնկեղեգի մանրատված արմատի ու ատամի մածուկի խառնուկով օրվա ընթացքում առնվազն երեք անգամ մաքրեք ատամները: Խնկեղեգի միանվագ չափաբաժինը՝ կես գրանից ոչ ավելի:

- Ակնամոմի սպիրտային հանուկը (20 կաթիլ) լուծեք մեկ բաժակ ջրում և բուժման ընթացքում այդ լուծույթվ բերանի ողողում կատարեք:

- Լնդերի արնահոսման դեպքում շատ արդյունավետ է ճաշի 5 գդալ մանրատված տերևափշի (խվոյա), մեկ ճաշի գդալ մանրատված մասուրի, մեկ ճաշի գդալ սոխի մանրատված կճեպի խառնուրդը: Այն պետք է լցնել 1, 5 լիտր տաք ջրի մեջ և հինգ րոպե եռացնել: Ստացված հեղուկը պետք է ամեն օր խմել:

- Լնդերի ամրապնդմանը նպաստում է հազարտերևուկի հյութը. դրանով մերսում են հիվանդ լնդերը: Այս նույն նպատակով օգտագործում են նաև սխտորը: Բուժումը պետք է տևի առնվազն հինգ շաբաթ:

Բերանի խոռոչի լորձաթաղանթի ու վնասված լնդերի վերականգնման համար օգտակար է նաև թարմ իծամորին (զեմլյանիկա), որը պետք է հաճախակի ներառել սննդի մեջ: Օգտակար է նաև ջրում լուծված կիտրոնահյութը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
12462 | 1 | 0
Facebook