Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

10 հետաքրքիր փաստ ԺՊԻՏԻ մասին...

22:32, Воскресенье, 31 Января, 2016 года
10 հետաքրքիր փաստ ԺՊԻՏԻ մասին...
     Ժպտացեք հնարավորինս շատ` տանը, փողոցում, խանութում, տրանսպորտում, աշխատանքի վայրում, գործնական հանդիպումների ժամանակ: Մարդիկ սիրում են, երբ իրենց ժպտում են: Դուք նույնպես սիրում եք, երբ Ձեզ ժպտում են: Եվ զարմանալու ոչինչ չկա, չէ՞ որ ժպիտը դրական մեծ էներգիա է իրենից ներկայացնում, ժպիտը նշան է դիմացինին, որ Ձեզ հաճելի է նրա հետ շփվել:
     Եվ այսպես 10 հետաքրքիր փաստ ժպիտի մասին.
    
    

1.Անգամ ստիպված ժպիտը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Հոգեբանները վստահեցնում են, որ եթե մարդը ստիպում է ինքն իրեն ժպտալ, նրա տարամադրությունն ինքնըստինքյան բարձրանում է:

2.Ժպիտն ամրացնում է իմունային համակարգը:
     Այն ունակ է լավացնել մարդու ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական վիճակը, քանի որ ժպտալու ընթացքում մարմնի մկանների լարվածությունը թուլանում է:

3.Ժպիտը վարակիչ է:
     Եթե ձեր կողքին ինչ-որ մեկը ժպտում է, դուք նույնպես, ակամայից, ուզում եք ժպտալ:

4.Ժպիտը նվազեցնում է սթրեսը:
     Կյանքի դժվարություններին մենք կարող ենք հակադրել միայն մեր բարձր տրամադրությունն ու լավատեսությունը:

5.Ավելի հեշտ է ժպտալ, քան խոժոռ հայացք ընդունել, քանի որ վերջինիս պարագայում ավելի շատ դեմքի մկաններ ենք ստիպված աշխատացնել:

6.Ժպիտը երջանկության ունիվերսալ նշան է:
     Ինչ-որ հաճելի բանի հանդիպելիս միշտ ժպտում ենք, քանի որ այն բարձր տրամադրության նշան է:

7.Աշխատավայրում մենք ավելի քիչ ենք ժպտում:
     Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատավայրում մենք 30%-ով ավելի քիչ ենք ժպտում, քան տանը:

8.Երեխաները ծնվում են արդեն ժպտալու ունակությամբ:
     Նորածինները միանգամից շատ հեշտությամբ սկսում են ժպտալ:

9.Կանայք ավելի հաճախ են ժպտում, քան տղամարդիկ:

10.Գոյություն ունի ժպիտի 19 ձև:
     Սան-Ֆրանցիսկոյի գիտական լաբորատորիայի աշխատակիցները նույնականացրել են ժպիտի 19 տեսակ, որոնք դասակարգել են երկու խմբի մեջ` սոցիալակն ժպիտ և սրտանց ժպիտ:
    
     Այնպես որ, հաճախ ժպտացեք` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Ժպտացող մարդիկ ավելի հաճելի են և նրանց հետ ավելի հեշտ է շփվել: Եվ միշտ հիշեք, երբեմն ընդամենը մեկ ժպիտով Դուք կարող եք հասնել ավելիին, քան խոսքերով և տրամաբանությամբ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
12434 | 0 | 0
Facebook