Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՇՏԱՊ այս պահին լարված իրավիճակ Արարատի մարզում կատարվածը ցնցել է բոլորին

ARMAN kOCHARYAN
Автор:
ARMAN kOCHARYAN
11:49, Понедельник, 23 Ноября, 2015 года
ՇՏԱՊ այս պահին լարված իրավիճակ Արարատի մարզում կատարվածը ցնցել է բոլորին
     Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Այգեպատ գյուղում: Գյուղի 200-ից ավելի տան բնակիչներ կեսգիշերից անց անակնկալի են եկել, երբ տեսել են, թե ինչպես է էլեկտրաէներգիայի տատանումների պատճառով մի իսկական «ցունամի» անցել նրանց տներով: Ինչպես Այգեպատ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոսանքի տատանման պատճառով բնակիչների մեծ մասի տների սառնարանները, համակարգիչները, լվացքի մեքենաները, օդորակիչները, խմելու ջրի համար իրենց ուժերով տեղադրված ջրի պոմպերը և բազմաթիվ կենցաղային իրեր վառվել են և խոտանվել: Այս պահին գյուղապետ Սերգեյ Պետրոսյանը իր բնակիչների հետ տնետուն ընկած ծանոթանում է վնասների չափին, իսկ թե ով և երբ է փոխհատուցելու տուժած գյուղացիների վնասը` դա պարզ կլինի վաղը: Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանը թիկունք կկանգնի տուժած քաղաքացիներին և կհասնեն նրան, որպեսզի պատասխանատուները կատարեն փոխհատուցումը: Գյուղացաիները արդարացիորեն բարձրաձայնում էին նաև, որ հիմնական պատճառը տրանսֆորմատորն է, որի հզորությունը շատ թույլ է, իսկ իրենք բազմիցս դիմել են էլեկտրացանցի պատասխանատուներին, որպեսզի տրանսֆորմատորը փոխեն, սակայն ամեն անգամ ստացել են նույն` պատճեն արած պատասխանը` ֆինանսներ չկան, 18-ին կփոխենք, երևի նկատի են ունեցել 18 թվականի հեղափոխությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տուն կա, որտեղ կրած վնասը կազմում է 1, 5-2 մլն դրամ: Գյուղացիներն ասում էին, որ եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի և չփոխվի նաև տրանսֆորմատորը, ապա այլ ելք չկա, ստիպված ողջ գյուղով` ահել ու ջահել, մեր ու մանուկ, թուր ու թվանք վերցնելու ու փակելու են Երևան-Արտաշատ գլխավոր մայրուղին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6292 | 0 | 0
Facebook