Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

ԻՆՉՊԵՍ ԼՈԻԾԵԼ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

20:20, Вторник, 28 Июля, 2015 года
ԻՆՉՊԵՍ ԼՈԻԾԵԼ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նա բարկացած ձայնով հարցրեց կնոջը.
     - Որտե՞ղ են մեր աղջիկները:
     - Նրանք գնացել են առևտրի կենտրոն՝ նոր հագուստ գնելու:
     - Ի՞նչ է նշանակում՝ նոր հագուստ գնելու։ Չէ՞ որ նրանք անցած ամիս նոր զգեստներ գնեցին:
     - Բայց այնտեղ զեղչեր կան։ Եվ հետո նրանք ինձ հարցրել են, և ես թույլ եմ տվել նրանց գնալ:
     - Դու գիտես, որ ինձ դուր չի գալիս, երբ մեր աղջիկները փող են ծախսում առանց իմ իմացության։ Ինչպե՞ս կարող էիր այդպիսի հապճեպ որոշում կայացնել՝ առանց ինձ հետ խորհրդակցելու:

Ձեր կարծիքով՝ ինչ խնդիրներ պետք է այս ամուսինները լուծեն։ Ամուսինը, ակներևաբար, իր բարկությունը զսպելու խնդիր ունի։ Բացի այդ, նրանք կարծես տարբեր տեսակետ ունեն այն հարցի վերաբերյալ, թե ինչ չափի ազատություն պետք է ունենան իրենց երեխաները։ Նրանք կարծես միմյանց հետ հաղորդակցվելու խնդիր էլ ունեն։

Ոչ մի ամուսնություն կատարյալ չէ։ Բոլոր ընտանիքներում էլ խնդիրներ ծագում են։ Ուստի ամուսինները պետք է սովորեն լուծել այդ խնդիրները՝ լինեն դրանք մեծ թե փոքր։ Ինչո՞ւ։

Ժամանակի ընթացքում չլուծված խնդիրները կարող են պատնեշի պես կանգնել ամուսինների միջև՝ խանգարելով նրանց հաղորդակցվել։ Խնդիրներ ծագելիս ինչպե՞ս կարող եք ավելի լավ հաղորդակցվել։

Սերն ու հարգանքը շատ կարևոր են լավ հաղորդակցության համար, ինչպես որ սիրտն ու թոքերն են կենսական արյան շրջանառության համար ։ Խնդիրներ լուծելիս սերը կօգնի ամուսիններին մոռանալ անցյալի սխալներն ու վիրավորանքները և կենտրոնանալ ծագած խնդրի վրա ։ Միմյանց հարգող ամուսինները թույլ են տալիս դիմացինին ազատ արտահայտվել և ձգտում են հասկանալ այն, թե ինչ նկատի ունի կողակիցը, և չեն կենտրոնանում բառերի վրա։

Չորս քայլ խնդիրները լուծելու համար
    
    

1. Ժամանակ հատկացրեք խնդիրը քննարկելուն։

Ինչպես ցույց է տրված հոդվածի սկզբում նկարագրված վիճաբանության մեջ, որոշ խնդիրներ կարող են ուժգին հույզեր առաջացնել։ Եթե նման բան պատահի, ինքնատիրապետում դրսևորեք և որոշ ժամանակով դադարեցրեք քննարկումը, քանի դեռ չեք բարկացել։ Դուք կպաշտպանեք ձեր փոխհարաբերությունները վնասներից:

Խնդիրները կարող են արագորեն մեծանալ մոլախոտերի պես, եթե անտեսվեն։ Ուստի մի անտեսեք ծագող խնդիրները՝ մտածելով, որ դրանք իրենք իրենց կանցնեն–կգնան։ Եթե դադարեցնեք քննարկումը, ապա հարգանք ցուցաբերելով ձեր կողակցի հանդեպ՝ ժամանակ որոշեք մոտ ապագայում այդ մասին խոսելու համար։ Ձգտեք վարվել ձեր պայմանավորվածության համաձայն։
     ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Ամեն շաբաթ ժամանակ հատկացրեք ընտանեկան խնդիրները քննարկելուն։ Եթե նկատում եք, որ օրվա որոշակի ժամերի դուք հակված եք վիճելու, օրինակ՝ երբ աշխատանքից նոր եք վերադարձել կամ մինչև հաց ուտելը, պայմանավորվեք այդ ժամերին չքննարկել խնդիրները։ Փոխարենը՝ ընտրեք այնպիսի ժամանակ, երբ հավանական է, որ երկուսդ էլ լարված չեք լինի։

2. Անկեղծորեն և հարգալից արտահայտեք ձեր կարծիքը։
    

Եթե ամուսնացած եք, ապա ձեր մերձավորը ձեր կողակիցն է։ Ուստի նրա հետ զրուցելիս եղեք անկեղծ և հստակ խոսեք ձեր զգացումների մասին։ Մի կին որն արդեն 26 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Երբ ես նոր էի ամուսնացել, ակնկալում էի, որ խնդիրներ ծագելիս ամուսինս անմիջապես կհասկանա, թե ինչ եմ զգում։ Սակայն հասկացա, որ այդպիսի ակնկալիք ունենալը անիրական է։ Այժմ փորձում եմ հստակորեն արտահայտել մտքերս ու զգացումներս» ։

Հիշեք, որ խնդիրը քննարկելիս ձեր նպատակը պետք է լինի ոչ թե հաղթանակ տանելը կամ թշնամուն պարտության մատնելը, այլ պարզապես ձեր մտքերը ձեր կողակցին հայտնելը։ Դրա համար ասեք, թե ձեր կարծիքով՝ որն է խնդիրը, երբ է այն առաջանում, և թե ինչ եք զգում այդ ժամանակ։ Ենթադրենք՝ ձեզ նյարդայնացնում է ձեր կողակցի թափթփվածությունը։ Դուք կարող եք հարգալից տոնով ասել. «Երբ տուն ես գալիս աշխատանքից և հագուստդ գցում ես հատակին [դուք նշում եքժամանակը և խնդիրը], ինձ թվում է, թե չես գնահատում մեր տունը մաքուր պահելու գործում իմ ջանքերը [նշում եք, թե ինչ եք զգում]» ։ Այնուհետև նրբանկատորեն առաջարկեք, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Որպեսզի հստակ իմանաք, թե ինչ պետք է ասեք ձեր կողակցին, գրի առեք, թե ձեր կարծիքով՝ որն է խնդիրը, և ինչպես կցանկանայիք լուծել այն։
    
    

3. Լսեք և հասկացեք ձեր կողակցի զգացումները։
    

Քիչ բաներ կան, որ կարող են այնքան տխրեցնել ամուսնացած անհատին, որքան այն միտքը, որ խնդիրներ ծագելիս իր կողակիցը չի հասկանում իր զգացումները։ Ուստի թույլ մի տվեք, որ ձեր կողակիցը այդպիսի մտքեր ունենա:

Մի մարդ, որն արդեն 35 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Երբ մենք քննարկում ենք խնդիրները, ես նեղվում եմ հատկապես այն ժամանակ, երբ զգում եմ, որ կինս ինձ չի հասկանում» ։ Իսկ մի կին, որն արդեն 20 տարի է, ինչ ամուսնացած է, նշում է. «Հաճախ գանգատվում եմ ամուսնուս, որ չի լսում ինձ, երբ քննարկում ենք խնդիրները» ։ Ինչպե՞ս կարող եք լուծել այս խնդիրը։

Մի կարծեք, որ գիտեք, թե ինչ է մտածում կամ զգում ձեր կողակիցը։ Հարգանք ցույց տվեք ձեր կողակցի հանդեպ՝ թույլ տալով նրան արտահայտել իր կարծիքը, և մի ընդհատեք նրան։ Այնուհետև հավաստիացեք, որ հասկանում եք նրան։ Առանց հեգնանքի կամ բորբոքվելու՝ բացատրեք, թե ձեր կարծիքով՝ ինչ է ասել նա։ Թույլ տվեք ձեր կողակցին ուղղել ձեզ, եթե ինչ–որ բան ճիշտ չեք հասկացել։ Միայն դուք մի խոսեք։ Հերթով արտահայտեք ձեր կարծիքը, մինչև որ հասկանաք միմյանց զգացումներն ու տեսակետը տվյալ խնդրի վերաբերյալ։

Ճիշտ է, կողակցին ուշադրությամբ լսելու համար խոնարհություն ու համբերություն է անհրաժեշտ և հարկավոր է հասկանալ նրա տեսակետը։ Եթե դուք առաջինը պատիվ տաք ձեր կողակցին, նա ավելի շատ կմղվի պատիվ տալ ձեզ:

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Ձեր կողակցի արտահայտած մտքերի մասին խոսելիս մի կրկնեք նրա բառերը։ Նրբանկատորեն փորձեք բացատրել, թե ինչպես եք հասկանում նրա մտքերը և զգացումները։

4. Համաձայնության եկեք։
    

Քիչ խնդիրներ կան, որ ամուսինները կարող են լուծել՝ առանց համագործակցության և փոխադարձ աջակցության։

Ճիշտ է, ամուսնը որպես ընտանիքի գլուխ է, սակայն գլխավորություն գործադրել չի նշանակում բռնապետ լինել։ Իմաստուն ամուսինը ինքնագլուխ որոշումներ չի կայացնում։ Մեկը, որը 20 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Որոշումներ կայացնելիս ես փորձում եմ կնոջս հետ ընդհանուր հայտարարի գալ և այնպիսի որոշում կայացնել, որին երկուսս էլ համաձայն կլինենք» ։ Իսկ մի կին, որը 7 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Կարևորը այն չէ, թե ով է ճիշտ, և ով է սխալ։ Երբեմն պարզապես տարբեր տեսակետներ ենք ունենում խնդիրը լուծելու վերաբերյալ։ Ես հասկացել եմ, որ հաջողության հասնելու համար պետք է ճկուն և խորագետ լինել» ։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Համագործակցության ոգի դրսևորեք և երկուսդ էլ գրի առեք, թե ըստ ձեզ՝ խնդիրը լուծելու ինչ տարբերակներ կան։ Հնարավոր բոլոր տարբերակները գրի առնելուց հետո քննեք ձեր կազմած ցուցակը և ընտրեք մի տարբերակ, որին երկուսդ էլ համաձայն եք։ Այնուհետև նշանակեք մի օր մոտ ապագայում և ստուգեք, թե արդյոք վարվել եք ձեր որոշման համաձայն, և թե որքանով է դա հաջողվել ձեզ։
     Հ.Գ.
     Եթեամուսինն ու կինը չեն համագործակցում, նրանց համար կարող է ծանր լինել ամուսնական լուծը կրելը։ Իսկ եթե նրանք սովորեն համագործակցել, կկարողանան լուծել գրեթե բոլոր խնդիրները և մեծ հաջողություններ կունենան։ Գործեք միասին և ոչ թե առանձին:

Источник: http://haystar.do.am/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
4257 | 0 | 0
Facebook