Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵ՛Ք ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

21:33, Суббота, 27 Июня, 2015 года
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵ՛Ք ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵ՛Ք ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ
     Պարոն նախագահ` ձեր ՀՀԿ կուսակցությունն իր մաֆիոզ շրջապատի հետ երկիրը դեպի կործանում տանող հաղթարշավն է կյանքի կոչում, արդյունքում այսօր մեր երկիրը խորը հոգևվարքի մեջ է. ժողովուրդը դարձել է անտարբեր, իսկ եթե պայքարում է արդարության համար, ապա հանդիպում է ահավոր բռնությունների, սադրանքների ու ձերբակալությունների... Ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրահանգով, արհեստավարժ, վարժեցված շների նման ոստիկանները հմտացել են ցուցարարներին սադրելով միջադեպեր հրահրել ու խաղաղ ցույցերը վերածել մարդաորսության... Արդյունքում ով չի հարմարվում այս իրավիճակին, լքում է երկիրը, իսկ ով ճար չունի դուրս գալու երկրից, ստրուկի նման հնազանդվում է ու հարմարվում...արդյունքում դատարկվող Հայաստան, որը տանում է երկիրը դեպի կործանում. Եթե այս տեմպերով գնա արտագաղթը, կգա մի ժամանակ, որ մեր սահմանները հսկող զինվոր էլ չենք ունենա, բանակ էլ...

-Ձեր խոստացած «Ապահով Հայաստան» -ը փուչիկի պես հoդս ցնդեց. ժողովուրդը հայտնվեց ծայրահեղ Անապահով Հայաստանում, ձեր նախագահման այսքան տարիներին ապացուցվեց, որ ձեր ուժերից վեր է մեր
     Երկիրը կառավարելը, տնտեսությունը զարգացնելը, երկրում կարգ ու կանոն հաստատելը․․․ ձախողել եք և՛ ներքին և՛ արտաքին քաղաքականությունում, ուրեմն՝
     -Հրաժարական տվեք Պարոն նախագահ, իմ խորհուրդն է ձեզ, հրաժարական տվեք, - այլապես մինչև ձեր ժամկետի ավարտը Հայաստանը կդառնա անմարդաբնակ մի տարածք, , , Ազատե՛ք մեզ ձեր ներկայությունից, ձեր մաֆիոզ շրջապատից, , ,

Պարոն նախագահ ձեր կուսակցությունը թաքնվելով Մեծն Նժդեհի թիկունքում, չե՞ք զգում, որ պղծում եք նրա սուրբ անունը, հիշատակը, , , ամոթ է, մեղք է...
     Ելնելով այս անելանելի վիճակից, իմ ժողովրդին ընդվզման կոչ եմ անում, -

-Վե՛ր կաց աշխարհասփյուռ հայություն, դու իրավունք չունես կոտրվելու, լռելու, հանդուրժելու, որ մի բուռ թալանչիներ երկիրդ կանգնեցնեն անդունդի եզրին, ժողովրդի համար ստեղծեն այնպիսի անելանելի վիճակ, որ հայ մարդը ստիպված լինի լքել երկիրը, , , Օգտագործի՛ր այս ճակատագրական պահը, քո ներկայությամբ սատար կանգնիր «Քաղաքացիական շարժմանը» վեր կաց, մեջքդ շտկի ու ոչ թե ստիպված քո տունը թող, հեռացիր երկրից, այլ՝ քո տունն ու երկիրդ փրկիր հայի տականքներից: Օգտագործիր այս ստեղծված աստեղային պահը ու ոչ թե էներգիայի 7 դրամի համար պայքարիր, այլ՝ Իշխանափոխության, միայն ու միայն իշխանափոխության, , ,
     ՍԻՐԵԼԻ «ՔԱՂԱԱՔՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ, ՃԻՇՏ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ ԵՄ, ԲԱՅՑ ՀՈԳՈՎ ՈՒ ՍՐՏՈՎ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, , , ԱՄՈՒ՛Ր ԿԱՑԵՔ, ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ, ԴՈՒՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ՄԱՔՐԵԼՈՒ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ, ՈՐ ԳՈՆԵ ՁԵՐ ՍԵՐՈՒՆԴՆ ԱՊՐԻ ԻՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, , ,
     ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ- ԲՐՅՈՒՍԵԼ
     գրող-հրապարակախոս


    
    
    
Источник: (օր. Մամուլ.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
26720 | 12 | 0
Facebook