Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Լավ լուր Ռուսաստանաբնակ Հայերի համար

Լուրեր լրատվական
Пресс-секретарь:
Լուրեր լրատվական
12:23, Пятница, 01 Мая, 2015 года
Լավ լուր Ռուսաստանաբնակ Հայերի համար
    

Lragir.am-ը գրում է.

Ռուսական ԶԼՄ-ներն ուրախությամբ տարածել են ԱՄՆ իշխանության հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ն նպատակ չունի փլուզել Ռուսաստանի տնտեսությունը: Սա լավ լուր է մասնավորապես Ռուսաստանում ապրող ու աշխատող հայերի համար, որոնք հոգում են իրենց ընտանիքների ապրուստը: Լավ լուր է նաեւ Հայաստանի համար, քանի որ հայկական տնտեսությունը լիովին կախված է Ռուսաստանում տիրող իրավիճակից:

Լավ է նաեւ այն տեսակետից, որ հակառակ դեպքում հայերը Օբամային կմեղադրեին կրկնակի՝ հերիք չէ ցեղասպանություն բառը չի ասում, հիմա էլ կտրում է հացից:

Ռուսաստանի տնտեսությունը եւ պետականությունն իսկապես թույլ չեն տա փլուզվի, քանի որ դա անկառավարելի իրավիճակ կստեղծի աշխարհում: Ռուսաստանին կպահեն «սողացող ճգնաճամի» իրավիճակում, երբ երկիրը կտրված կլինի առաջատար տեխնոլոգիաներից եւ չի կարողանա ապահովել առանցքային ոլորտների՝ էներգետիկա, մեքենաշինություն, ռազմարդյունաբերական համալիր եւ այլն, տեխնոլոգիական զարգացումը, մնալով հումքային, հետամնաց, «փակ բնատնտեսական» երկիր, որտեղից հեշտ է քամել ռեսուրսները եւ դուրս բերել կապիտալը:

Իր հերթին, Ռուսաստանը ներկայում քայլեր է ձեռնարկում ներմուծման փոխարինող արտադրությունները զարգացնելու ուղղությամբ, որպեսզի կարողանա պահպանել իր մտցրած պատասխան պատժամիջոցները, որոնք սակայն վերաբերվում են ոչ բարձրտեխնոլոգիական ոլորտներին: Սա թույլ կտա մեղմել գործազրկության մակարդակը եւ գոյատեւել «փակ ռեժիմով»:

Այս հանգամանքը դրական է թե Ռուսաստանում ապրող հայերի, թե Հայաստանի համար: Քանի որ առաջին դեպքում աշխատատեղեր կլինեն, ընդ որում՝ ոչ բարձր որակավորում պահանջող, ինչպիսին են հայ միգրանտների մեծամասնությունը, երկրորդ դեպքում՝ Հայաստանը գուցե կարողանա ինչ որ բան արտահանել, թեեւ ներկայիս դրությամբ այս հեռանկարը խիստ կասկածելի է, իսկ պետական պաշտոնյաներն առայժմ հույս չեն տալիս գործարարներին:

Միով բանիվ, Աստված պահի Ամերիկան, որ չի ուզում փլուզել Ռուսաստանը: Հակառակ դեպքում, հարկ կլիներ մտածել համաշխարհային մրցակցության մեջ մտնելու, մրցունակ տնտեսություն ստեղծելու, մրցունակ ու որակյալ աշխատուժ ձեւավորելու, կրթությունն ու գիտությունը զարգացնելու եւ նման այլ հիմարությունների մասին: Ո՞վ դրա հավեսն ունի, կարեւորը՝ տաք լինի, Ռուսաստանը լինի:

Միայն մի հանգամանք կա, որ մթագնում է այս իրավիճակը. բանն այն է, որ ելնելով սոցիալական բարդ պայմաններից, Ռուսաստանում կարող է բարձրացվել թոշակի տարիքը: Շատ հայեր հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի ստանան ռուսական թոշակ: Հիմա ստիպված կլինեն մի քանի տարի սպասել, մինչեւ տարիքը լրանա:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6702 | 1 | 0
Facebook