Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հնում որոշ երկրներում ինչպես են պատժել ամուսնուն դավաճանած կնոջը

20:18, Среда, 15 Апреля, 2015 года
Հնում որոշ երկրներում ինչպես են պատժել ամուսնուն դավաճանած կնոջը

Դանիացիներն ամուսնուն դավաճանած կնոջը մահապատժի են ենթարկել, մինչդեռ, համաձայն նրանց սովորույթային օրենքի, սպանության համար ընդամենը տուգանք է սահմանված եղել: Այս համեմատությունը ցույց է տալիս, թե այս երկու մեղքերից որն է առավել ծանր համարվել:

Հին Մոնղոլիայում անհավատարիմ կնոջը երկու կես են արել:

Երբեմնի Տոնկինի թագավորությունում (Վիետնամի հյուսիսում) այդպիսի կնոջը նետել են փղի ոտքերի տակ:

Սիամում (նախկին Թայլանդ) բարքերը համեմատաբար հանդուրժող են եղել, թեպետ այստեղ էլ ամուսնուն դավաճանած կնոջը պատժելուն փղեր են մասնակցել: Մեղսավոր կնոջն այնպիսի հնարամիտ ձևով են «մատուցել» արու փղին, որ նրան թվա, թե էգ փիղ է իր դիմաց և հարաբերվի դժբախտի հետ:

Աֆրիկայում կա Լուանգո անունով փոքրիկ թագավորություն, որտեղ անհավատարիմ կնոջն ու նրա սիրեկանին ժայռից անդունդն են նետում:

Գալլերն այդպիսի կնոջ վրա ցեխ են քսել, հետո, քարշ տալով, ման են ածել ամբողջ բնակավայրում:

Որոշ երկրներում կնոջն ամուսինն է դատել՝ սպանելով տեղում, եթե համարել է, որ նա մեղավոր է. սա կարելի է համարել այն վաղնջական ավանդության արձագանքը, որի համաձայն ամուսինները կարող էին գլուխներն ազատել արդեն ձանձրացնող կնոջից:

Այսպիսի սովորություն են ունեցել գոթերը. սրանց սովորույթային օրենքն ամուսնուն թույլ է տվել սեփական ձեռքերով սպանել անհավատարիմ կնոջը:

Մայամի ցեղի վայրենիները կտրել են անհավատարիմ կնոջ քիթը, իսկ Կանադայի բնիկները մաշկել են այդպիսի կնոջ գլուխը:

Արևելյան հռոմեական կայսրությունում ամուսնուն դավաճանած կնոջը շուկայի հրապարակում վաճառել են յուրաքանչյուր ցանկացողի:

Դիարբեքիրում այդպիսի կնոջը մահապատժի են ենթարկել ամբողջ ընտանիքով, և ընտանիքի յուրաքանչյուր անդամ պարտավոր էր դատապարտվածին դաշույնի առնվազն մեկ հարված հասցնել:

Հին Հունաստանի որոշ երկրամասերում, ուր դավաճանությունը չէր թույլատրված, անհավատարիմ կնոջը կարող էր անպատիժ սպանել յուրաքանչյուր ոք:

Ֆրանսիացի հետազոտողների կողմից Ամերիկայում հայտնաբերված Գուակս-Տոլիամ վայրի ցեղի տղամարդիկ դավաճանած կնոջը նետել են առաջնորդի ոտքերը, կտոր-կտոր են արել ու կերել են:

Հարավային Աֆրիկայի հոտենտոտները, որոնց սովորույթը թույլ էր տալիս հայրասպանությունը, որդեսպանությունն ու մոր սպանությունը, խստորեն պատժել է ամուսնական անհավատարմությունը: Նրանք այդպիսի կնոջը մահապատժի են ենթարկել. կնոջ մեղսավորության ապացուց է համարվել նույնիսկ երեխայի վկայությունը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
16217 | 0 | 0
Facebook