Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

ՇՏԱՊ. Պերմյակովի խոստովանությունը

ARMAN kOCHARYAN
Автор:
ARMAN kOCHARYAN
20:43, Понедельник, 26 Января, 2015 года
ՇՏԱՊ. Պերմյակովի խոստովանությունը

ՇՏԱՊ. Պերմյակովի խոստովանությունը
    
     Գյումրիում հայ ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, իր ցուցմունքի համաձայն, հունվարի 12-ին` սպանության օրը պարզապես դուրս է եկել զենքով զբոսնելու, այնուհետև նպատակ է ունեցել զորամաս վերադառնալ: Այս մասին է վկայում նրա ցուցմունքը: Հարցաքննության ժամանակ Պերմյակովի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար Շիրակի քննչական պետի տեղակալ Սահակ Մկրտչյանի խնդրանքով ստանձնել է փաստաբան Թամար Յայլոյանը: Նա Իրավաբան.net-ին փոխանցեց, որ Պերմյակովն ընդունել է իր մեղքը, ցուցմունք տալիս նա եղել է հանգիստ վիճակում. «Նա ընդունեց, որ սպանել է 6 հոգի անձնավորությանը և երեխայի սպանության փորձ կատարել: Նա ասաց, որ լքել է զորամասը, որպեսզի գնա ու ման գա քաղաքում, հարցերցին` զենքը ձեռքի՞դ է եղել, ասաց, որ` «Հա, երկու ժամ պտտվելու էի ու նորից վերադառնայի պոստին»: Պերմյակովը շատ դանդաղ էր խոսում, հատ ու կենտ բառերով: Իրան հարց տվեցին` դու զղջում ես, ասաց` «հա»: Ընդամենն այդ մի արտահայտությունը»: Այնուհետև Պերմյակովը պատմել է, որ զբոսանքի ընթացքում հասել է Ավետիսյաննրի տանը, ցանկացել է ջուր խմել: Ռուս զինվորը նաև պնդել է, որ, որ չի ճանաչել սպանվածներին, երբեք առնչություն չի ունեցել նրանց հետ, առավել ևս` կոնֆլիկտ չի եղել, չի իմացել` տանը ովքեր կան, պարզապես ցանկացել է ծարավը հագեցնել: Փաստաբանը մեջբերեց ռուս զինվորի պատմածը. «Նա ցուցմունքում ասաց. «Կպել եմ դարպասին, դուռը բաց էր, ներս մտա, տուն կար, տան ապակին հանեցի, ներս մտա, կին էր պառկած, արթնացավ, ձայներ հանեց, հայերեն, ինչ-որ բաներ էր գոռում, չհասկացա, ձեռքը գցեց դեպի բջջային հեռախոսն, այդ ժամանակ ես կրակեցի, որից հետո առաջ գնացի մի սենյակում երկու հոգի էին, նրանց կրակեցի, մյուս սենյակում 4 հոգի էին, կրակեց: Նրանք աղմկում էին», - հետաքրքրվեց` ինչու երեխային չի կրակել, այլ դանակ-սվինի միջոցով դանակահարել, Պերմյակով պատասխանել է, որ զենքը խցանվել է, թե ինչու, չէր կարող ասել: Հարցրեցին` «Երեխային ինչո՞ւ սվինով հարվածեցիր, նա էլ է ոստիկանությո՞ւն դիմելու ու քեզ մատնելու», Պերմյակովը պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող բացատրել», - փոխանցեց փաստաբանը` հավելելով, որ հիմնական հարցերին նույն պատասխանն էր տալիս` չգիտեմ: Պերմյակովի խոսքերով` 6 հոգուն սպանելուց և մանկահասակ երեխային վնասվածքներ հասցնելուց հետո գնացել է ջուր խմելու. «Քննիչը հարցրեց, թե ջուր խմեցի՞ր, ասեց` հա, հետաքրքրվեց` որտեղից, ասաց` «из-под крана»: Ռուս զինվորը մանրամասներ չի պատճառաբանել, թե ինչու է դեպքի վայրում թողել իր կոշիկները, 28 հատ պարկուճ, մեկ հատ պահունակ՝ փամփուշտներով, «AKC 74» տեսակի ինքնաձիգ. «Այդ մասով ոչինչ չասեց, միայն ասաց, որ փոխվել է, 5000 ՀՀ դրամ փող է վերցրել, 2 բջջային հեռախոս»: Փախուստի դիմելու վերաբերյալ, Պերմյակովն ասել է, որ դուրս է եկել տնից և «հենց այնպես գնացել» . «Պատմել է, որ թաքնվելու մտադրություն չի ունեցել, ուղղակի գնում էի»: Մեր այն հարցին, թե արդյոք Պերմյակովը գիտակցել է, որ սպանություն է գործել, որի համար պատժվելու է, փաստաբանն ասաց. «Այո, նա դա գիտակցում էր»: Հայաստանում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը Իրավաբան.net-ին տրամադրել է Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները, որտեղ նշվում էր. «Թողնելով, որ անհայտ անձ մոտենա սահմանապահներին, ջոկատի ավագը հրահանգել է. «Կանգնի՛ր», սակայն իրավախախտը շարունակել է շարժումը: Այնուհետև սահմանապահը հրահանգել է. «Կանգնի՛ր, կկրակեմ», սակայն դա նույնպես չի կանգնեցրել անձին: Այնուհետև ջոկատի հրամանատարը ԱԿ -74 ինքնաձիգից նախազգուշական կրակոց է արձակել օդ` ստիպելով իրավախախտին պառկել գետնին` դեմքով դեպի ներքև»: Այս առումով Պերմյակովն իր ցուցմունքում, ըստ փաստաբանի ասել է, որ գնացել է անհայտ ուղղությամբ. «Միայն նշեց, որ գննում է անհայտ ուղղությամբ, ինձ բռնեցին սահմանապահներն ու բերեցին»: Թամարա Յայլոյանը նաև հաղորդեց, որ ցուցմունքից հետո ինքը հրաժարվել է Պերմյակովի շահերը պաշտպանել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4656 | 2 | 0
Facebook