Զղջումով անգամ բորբոքել մտքեր,
Մեղքի մրուրներ տեղացել առատ,
Գարունների մեջ սիրտս հուսահատ
Բալասանել է սաստկացավ վերքեր:
Արի դադարենք մեկմեկու տանջել,
Արի բաժանվենք, բաժանվենք անխոս,
Կյանքս դարձել է մի անդեմ քաոս,
Բավ է անուրջով մեկմեկու տանջել:
Արի բաժանվենք, բաժանվենք անխոս,
Իզուր չսպասենք նոր առավոտի,
Մեր սիրտը մաշող ինչ-որ կարոտի.
Արի բաժանվենք, բաժանվենք անխոս: