Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Այբբենարանի հանդես

12:40, Понедельник, 20 Мая, 2013 года
Այբբենարանի հանդես
     2013թ. Ապրիլի25-ին տեղի ունեցավ Արարատի մարզի Արտաշատ ք.ի Հովհ. Թումանյանի անվան N2 դպրոցի Iա դասարանի «Իմ ոսկեղենիկ մայրենի» խորագրով միջոցառումը` դասվար Ջ. Գրիգորյանի ղեկավարությամբ: Այն հրաժեշտ էր Այբբենարանին: Հնչում էին մայրենիին նվիրված բանաստեղծություններ և երգեր: Երեխաները տեղեկություններ տվեցին Մեսրոպ Մաշտոցի, հայոց տառերի քանդակների մասին, որոնք տեղադրված են Օշականում և Արագածոտնի մարզում:
     Դպրոցի հիանալի դահլիճում կայացավ նրանց առաջին ելույթը, որում նրանք ներկայացան անհատական ակրոստիկոսներով: Յուրաքանչյուրը առանձին տողերով բնութաքգրվում էր իրեն յուրահատուկ և բնորոշող հատկանիշները:
     Փոքրիկ ներկայացում ցուցադրեցին «Ծաղիկներ» թեմայով:
     Երեխաների խոսքը հստակ էր, բարձր, արտահայտիչ իսկ երգերը` գեղեցիկ, հնչուն:
     Հյուրերն ու ներկաները գոհ մնացին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
25695 | 1 | 0
Facebook