Loading...

Profile

Organization
GlobalTV
aram@kesgin.am
091511895, 055407555
Ն.Զարյան 22
ԳԼՈԲԱԼ ԹԻ-ՎԻ համացանցային հեռուստատեսությունը (globaltv.am) ստեղծվել է 2010թ.-ին: Ուսումնասիրելով արտասահմանյան նմանատիպ առաջատար հեռուստատեսությունների փորձը և օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սեփական գիտելիքները մենք ստեղծել ենք առաջին հայկական համացանցային հեռուստատեսությունը:
Արդեն 2011թ.-ին համաշխարհային որակի BID ընկերությունը Գերմանական Ֆրանկ‎ֆուրդ քաղաքում Իր կողմից անցկացվող միջազգային որակի մրցանակաբաշխությանը մեզ շնորհեց ԵՎՐՈՊԱՅԻ ՈՍԿԵ ԿԱՄԱՐ մրցանակը որակի և դիզայնի համար: Առաջնորդվելով ՄԻՇՏ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ կարգախոսով մենք սկսել և շարունակում ենք սատարել ու լուսաբանել մեր պետության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների ծրագրերը: Անդրադառնում ենք ՀՀ Կառավարության տարբեր նախարարությունների տեղական, տարածաշրջանային և արտ երկրների հետ համագործակցության ու զարգացման ծրագրերին: Լինելով ինքնաֆինանսավորվող կազմակերպություն ԳԼՈԲԱԼ ԹԻ-ՎԻ ՍՊԸ-ն համագործակցում է նաև մասնավոր սեկտորի հայկական արտադրողի ինչպես նաև արտասահմանյան ձեռնարկությունների տեղական ներկայացուցիչների հետ: Մեր ուշադրության կենտրոնում է նաև մշակույթը:
Այսօր ԳԼՈԲԱԼ ԹԻ-ՎԻ ՍՊԸ –ն համալրված է բազմափորձ ստեղծագործական և տեխնիկական անձնակազմով, ինչպես նաև ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող տեսանկարահանման և մոնտաժման սարքերով և համակարգերով (Full HD): Լայնորեն օգտագործում է համացանցի օր-օրի մեծացող հասանելիությունը որակյալ, բովանդակալից և բարձրաճաշակ տեսանյութերը համաշխարհային լսարանին մատչելի դարձնելու համար: Մեր հեռուստատեսության տեխնիկական հնարավորությունները մեզ թույլ են տալիս նաև աշխարհի ցանկացած կետից կազմակերպել ուղիղ հեռարձակումներ: Առաջիկայում Մեզ դիտողների դատին կհանձնենք բազմաբովանդակ նոր ծրագրեր և անաչար լրատվություն:

Global Media House ընկերությունը հայկական շուկայում բավականին լուրջ հաջողություններ գրանցած կառույց է, որը իրականացնում է հետևյալ գործունեությունները ՝
1. Մարքեթինգային անվճար խորհրդատվություն
2. Խոշոր կայացած ընկերությունների, ինչպես նաև միջին և փոքր բիզնեսի մարքեթինգի կազմակերպում և կառավարում
3 .Բարձորակ պրոֆեսիոնալ կոմերցիոն տեսաֆիլմերի և գովազդների նկարահանում և պատրաստում
4 Գովազդների և կոմերցիոն ֆիլմերի հեռուստառադիո տեղադրում և տարածում համացանցում
Ինչպես նաև Global wedding studio-ի կողմից հարսանյաց հանդիսությունների , կնունքի, ծննդյան արարողությունների և այլ միջոցառումների պրոֆեսիոնալ կազմակերպում և նկարահանում:
Global Media House-ը առաջնորդվելով միշտ մեկ քայլ առաջ կարգախոսով ձեռք է բերել մեծաքանակ պատվիրատուների վստահությունը: Մեզ հետ համագործակցում են՝
7242149
06.07.2016
RSS Feeds