Loading...

Profile

Private person
Ժորա Պետրոսյան
jora.petrosyan.10@mail.ru
Male
09.05.2000
Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս
Ծնվել եմ 2000թ.-ի մայիսի 9-ին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Սովորում եմ տեղի ավագ դպրոցի 11րդ դասարանում՝ գերազանց առաջադիմությամբ։ Վորլդ Վիժն Վարդենիս ՏԶԾ-ում կամավոր եմ։ Կամավոր կերպով աշխատում եմ Վարդենիսի համայնքային հոգևոր կրթական զարգացման կենտրոնում։ Ունեմ մի շարք ձեռքբերումներ, որոնցից ցանկանում եմ առանձնացնել շարադրության շրցույթում հաղթանակս՝ «Միգրացիա» թեմայով, որը կազմակերպել էր Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղը, երկրորդը dasaran.am-ի կազմակերպած «Մաքուր պահենք մեր քաղաքը» թեմայով վիդեոմրցույթում հաղթանակս է, երրորդը ռուսական արջ դպրոցական մրցույթում տարած հաղթանակս, իսկ մնացածը S.P.A.R.E դպրոցական համաեվրոպական էկո ծրագրի կազմակերպած ամենամյա միջազգային մրցույթներում տարած հաղթանակներս են։ Մասնակցել եմ արդեն 2 տարի, զբաղեցնելով համապատասխանաբար 3-րդ և առաջին հորիզոնականները։ Մասնակցել եմ նաև «Մոլորակի ժամը» համաշխարհային բնապահպանական ակցիայի շրջանակնրում կազմակերպված «Կանաչ մոլորակ» նկարչական մրցույթին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Նկարչական ոլորտում զբաղեցրել եմ նաև առաջին հորիզոնականը՝ ՎՀԶԿ ՀԿ-ի կողմից իրականացված «Մտքի թռիչք» ծրագրի շրջանակներում «Ես իմ համայնքում» թեմայով նկարչական մրցույթում։ 2015թ.-ին մասնակցել եմ TEDx kids Yerevan-ին, որտեղ հանդես էի գալիս էկո թեմայով։ Անցած 5 տարվա TEDելույթներից ամենալավը համարվել է հենց իմը և թարգմանվում է տարբեր լեզուներով։ 2 տարի Formation Intensive-ի հետ համատեղ ուսումնասիրել եմ ֆրանսերեն լեզուն։ Մինչ օրս ունեմ դպրոցից ստացած 7 գովասանագիր։ Մասնակցել եմ նաև մի շարք ֆորմատով փոքր մրցույթների։
3429954
22.07.2016
RSS Feeds