Խնդրում ենք սպասել...

Տվյալներ

Պետական կառույց
Նոր Նորք վարչական շրջան
nornorqfb@mail.ru
011518688
Երևան, Գայի պողոտա 19
Նոր Նորքի 1-ից 9-րդ զանգվածները և Ջրվեժի "Բանավան" ու "Մայակ" թաղամասերը գտնվում են Երևանի հյուսիս-արևելքում: Վարչական շրջանը սահմանակից է Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջաններին և Կոտայքի մարզին:

Մայրաքաղաքի ամենաբարձր կետը` ծովի մակարդակից 1370 մետր բարձրությամբ, գտնվում է 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից բլուրի վրա:
Վարչական շրջանը զբաղեցնում է 1451 հեկտար տարածք, բնակչության թիվը 147 հազար է, կա 671 բազմաբնակարան շենք, հանրակրթական 21 և 1 հատուկ գիշերօթիկ դպրոց, Անանիա Շիրակացու անվան ճեմարան, 23 մանկապարտեզ, 2 քոլեջ, 2 պրոֆտեխուսումնարան, կենտրոնական գրադարան, մշակույթի կենտրոն, 1 երաժշտական և 1 արվեստի դպրոց, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 2 մարզադպրոց, մարզա-առողջարարական կենտրոն, մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոն, "Սբ. Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն, 3 համաբուժարան: Ինչպես նաև գործում են 2 գիտահետազոտական ինստիտուտ, շինարարական 58 և տրանսպորտային 34 ձեռնարկություններ, 11 կապի հանգույց, 4 գետնանցում, 3 լողավազան, 19 մարզահրապարակ, 24 ապաստարան:

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը գործում է ք. Երևան, Գայի պողոտա հ.19 հասցեում: Հեռ.` 64-87-45:

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է Հայկ Մհրյանը:
1840519
21.10.2012
RSS Feeds