20-ամյա Արման Կիրակոսյանը մեր բոլորի օգնության կարիքն ունի
22:45, Friday, 19 April, 2013
Հարգելի ընկերներ, խնդրում եմ տրամադրել ձեր ժամանակից 10 րոպե ու կարդալ գրածս... Կանխավ շնորհակալ եմ: Ուզում եմ ներկայացնել ձեզ 20-ամյա Արման Կիրակոսյանին, ով մեր բոլորի օգնության կարիքն ունի... 7 տարեկան հասակում Արմանը խաղալիս ընկել է ու վնասել գլուխը, որը վիրահատության արդյունքում կարել են: Սակայն որոշ ժամանակ հետո երեխայի մոտ գլխացավեր են սկսվել, ստուգումների արդյունքում պարզվել է, որ նրա մոտ նույն վնասված տեղում ուռուցք է առաջացել: 2000թ. Արմանին 3-րդ մանկական հիվանդանոցում վիրահատել է Լենինգրադից ժամանած բժիշկ Խաչատրյանը: Նույն տարում երեխայի գլխին շունտ են դրել, և սկսել է ճառագայթներ ընդունել: Ամեն տարի նրան հետևել են ու նկարել գլուխը, ինչի արդյունքում 2007 թ. նկատել են, որ ուռուցքը մեծացել է: Դրան հետևել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան հիվանդանոցում ճառագայթման միջոցով ուռուցքը չորացնելը: Դրանից հետո Արմանը շարունակել է ամեն տարի հետազոտվել, և ցավոք, այս տարի մարտին վատանալուց հետո հերթական անգամ անցկացրած ստուգումից հետո պարզվել է, որ ուռուցքը կրկին մեծացել է ու ճյուղավորվել, ու շտապ վիրահատություն է հարկավոր: 20.03.2013 թ. Արմանին վիրահատել են Հերացու անվան հիվանդանոցում (վիրաբույժ ՝ Ֆանարջյան): Վիրահատության ընթացքում, որ տևել է 13 ժամ, ուղեղի վրայից հնարավորինս մաքրել են ուռուցքը: Դա առաջին փուլն էր, որից հետո որոշ ժամանակ դադար են տվել՝ կրկին վիրահատելու համար: Երկրորդ վիրահատությունն իրականացվել է մի քանի օր առաջ: Այժմ բժիշկները սպասում են երեխայի ինքնազգացողության լավացմանը, որպեսզի հասկանան, թե որտեղ է պետք անել վիրահատության երրորդ փուլը՝ ճառագայթումը: Դիտարկվում են ՌԴ քաղաքները: Այս բոլոր վիրահատությունների համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Միայն շունտավորման և վիրահատությունների արժեքը կազմել է 795, 000 ՀՀ դրամ (փաստաթուղթը ներկայացված է կից): Բուժման երրորդ փուլը, որ անցկացվելու է Ռուսաստանի քաղաքներից մեկում, կարող է արժենալ 6, 000-15, 000 USA՝ կախված հիվանդանոցի ընտրությունից, ինչը իր հերթին կախված է երեխայի վիճակից: Ծնողները մուծել են վիրահատության գումարը, սակայն ի վիճակի չեն արդեն վճարել ճառագայթման համար: Արմանը բոլորի օգնության կարիքն ունի… Այստեղ կարող եք գտնել Արմանի բժշկական բոլոր փաստաթղթերը: Արմանի համար բացվել է հաշվեհամար: Բոլոր ցանկացողները կարող են իրենց թեկուզ փոքրիկ օգնությունը ցուցաբերել նրան՝ գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին՝ VTB 16048087088200 (ՀՀ դրամ) հաշվեհամարը բացված է Արմանի մայրիկի՝ Աիդա Խաչատրյանի անունով: Շնորհակալություն անտարբեր չլինելու համար... |
Like
0
Dislike
0
4795 | 1 | 0 | 0