Loading...

Articles

"Մեծն Թումանյան" միջոցառում

18:35, Monday, 15 April, 2013
"Մեծն Թումանյան" միջոցառում

11.04.2013 Երևանի հ.45 դպրոցի հանդիսությունների դահլիճում IIIԱ դասարանի սովորողները դասվար Լիլիթ Այվազյանի ղեկավարությամբ ներկայացրեցին «Մեծն Թումանյան» միջոցառումը: Հանդիսությունը սկսվեց «Հայը» շարքին պատկանող, մեր մեծերին լուսաբանող, Թումանյանին նվիրված հատվածով, որին հաջորդեց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայաց- նող թումանյանական տողերով համեմված շնորհանդեսը: Երեխաները ներկայացրին քառատողերի ու մտքերի գեղեցիկ ընտրանի: Այդուհետ երաշտության տակ եկան լոռեցու հանդերձանքով «ծերունիները» , ծալապատիկ նստեցին ընկուզենու ծառի տակ, զրուցեցին, մի թաս «գինի» խմեցին, մեծավարի խրատեցին փոքրերին "Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք":

Յուրահատուկ էր երեխաների մոտեցումը Թումանյանի հեքիաթներին: Սկզբում մունետիկիները ի լուր աշխարհի հայտարարեցին թագավորի հրովարդակը թագավորի կողմից համոզիչ սուտ հորինելու մասին. հաղթողի ընծան թագավորության կեսն էր: Հետո բոլոր հեքիաթների հերոսները` Քաջ Նազարը, Անբան Հուռիի մայրը, Կիկոսը, անխելք մարդը, շտապեցին թագավորական պալատ` իրենց սուտը ներկայացնելու: Դեպքերն ընթանում էին հեքիաթների ոճին և երեխաների պատկերացումներին համապատասխան: Հանդիսատեսը մի պահ մոռացել էր, որ դերասանները III դասարանի երեխաներ են:

Սովորողների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, բեմի ձևավորումը, ուրախ երգն ու պարը պարգևեցին հաճելի պահեր և բարձր տրամադրություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9747 | 0 | 0
Facebook