Loading...

Articles

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ

23:48, Friday, 21 September, 2018
Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ

Սիրելի’ հայրենակիցներ, այսօր մեր պետության կարևորագույն տոներից մեկն է՝ Անկախության տոնը: 27 տարի առաջ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, և ես այսօր համայն աշխարհի հայերին շնորհավորում եմ կարևոր այս հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: Անվիճելի փաստ է, որ անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի գոյատևման, զարգացման ու բարգավաճման կարևորագույն երաշխիքն է: Արդեն 27 տարի մենք վայելում ենք անկախության բերկրանքը, իրացնում սեփական հայրենիքում ազատ ապրելու և արարելու մեզ ընձեռնված բացառիկ հնարավորությունը:

Այս տարիների ընթացքում մեր նորանկախ հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, սակայն հայի անկոտրում կամքն ու մաքառման ոգին հաղթահարել են բոլոր դժվարությունները: Հայաստանի անկախությունն այն փարոսն է, որի շուրջ համախմբված են աշխարհասփյուռ մեր միլիոնավոր հայրենակիցները, որոնցից յուրաքանչյուրի սրտում վստահաբար արմատավորված է ազգային պետականության գաղափարը: Անվիճելի է, որ անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար: Գնահատենք այս անկախությունը, համախմբվենք այս արժեքի շուրջ և միասնական ջանքերով յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք մեր երկրի, մեր հայրենիքի բարգավաճման գործում: Վստահաբար, միայն այս դեպքում մեր սերունդները կապրեն առավել հզոր և օր-օրի զարգացող ու բարգավաճ Հայաստանում:
     Տոնդ շնորհավո՛ր անկախ Հայաստան:
    
     http://politik.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3140 | 0 | 0
Facebook