Loading...

Articles

Սեպտեմբերի 21-ի տոնը՝ հայ ժողովրդի միասնական որոշումն է ապագա սերունդների համար

17:37, Friday, 21 September, 2018
Սեպտեմբերի 21-ի տոնը՝ հայ ժողովրդի միասնական որոշումն է ապագա սերունդների համար
     Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Անկախության տոնի կապակցությամբ:
     1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայկական սուրբ հողի վրա, հայ ժողովրդի միասնական պայքարի շնորհիվ վերականգնվեց Անկախ Հայաստանի Հանրապետությունը: Ողջ հայությունը հռչակեց իր անկախ պետականությունը:
     Սեպտեմբերի 21-ի տոնը՝ հայ ժողովրդի միասնական որոշումն է ապագա սերունդների համար, ինչպես նաև մեծ պատասխանատվություն է գալիքի հանդեպ:
     Դարեր առաջ կորցնելով պետականությունը՝ հայ ժողովուրդը ենթարկվեց բազում փորձությունների, զրկանքների, բայց միշտ պայքարեց թշնամիների դեմ հանուն իր նպատակների: Անկախության հռչակմամբ է, որ ծնվեց հայրենասեր այն հայ զինվորը, ով անվախ ու հաստատակամ է:
     Այս հաղթական օրվա առթիվ, կրկին անգամ շնորհավորհում եմ բոլորին, ցանկանում եմ հայ ժողովրդին խաղաղություն, ստեղծագործական աշխատանք, ամենայն բարիք:
     Շնորհավոր´ Անկախության տոնը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3091 | 0 | 0
Facebook