Loading...

Articles

150 աշակերտ հիմնական դպրոցից կտեղափոխվի ավագ դպրոց

18:25, Wednesday, 19 September, 2018
150 աշակերտ հիմնական դպրոցից կտեղափոխվի ավագ դպրոց
    
.5 անգամ, իսկ ավագ դպրոցը թերծանրաբեռնված է՝ աշակերտների սակավության պատճառով: Այս առումով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ դիմումներ է ստացել հիմնական դպրոցի ծնողներից և խոստացել հարցը քննարկել սեղմ ժամկետներում: Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի աշխատասենյակում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը հանդիպեցին հիմնական, ավագ դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ՝ անձամբ քննարկելու և լսելու որոշ մանրամասներ: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Երեխաների սահմանադրական իրավունքն է սովորել լավ դպրոցում և լավ պայմաններում: Մենք պետք է միջոցներ ձեռք առնենք, որպեսզի հարցին ի վերջո լուծում տրվի»: Քննարկման արդյունքում որոշվեց հիմնական դպրոցից 150 աշակերտ տեղափոխել ավագ դպրոց. երկու հինգերորդ դասարան, մեկ՝ վեցերորդ դասարան, մեկ՝ յոթերորդ դասարան և մեկ իններորդ դասարան: Մարզպետի հանձնարարականով տարրական դասարանների երեխաները պետք է տեղափոխվեն առաջին հերթափոխ: Մարզպետը խոստացավ, որ կարվի ամեն ինչ, որպեսզի ուսուցիչները քիչ տուժեն այս գործընթացից: Կոտայքի մարզպետը հիմնական դպրոցի ներկայացուցիչներից պահանջեց մինչև սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրվա ավարտ մարզպետի տեղակալին ներկայացնել իրականացվելիք ծրագրերի փաթեթը: Այս առումով առաջիկայում հանդիպում կկազմակերպվի նաև ծնողների հետ: Մարզպետը գործընթացը համեմատեց վիրահատական միջամտության հետ. որքան էլ այն ցավոտ լինի, այնուամենայնիվ հարցի լուծման ելքն այս տարբերակն է: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ևս համաձայն էր տարբերակին և խոստացավ իր լիազորությունների շրջանակում աջակցել հիմնախնդրի լուծմանը:


     Բյուրեղավան համայնք


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4238 | 0 | 0
Facebook