Loading...

Articles

ՖԻԼՄ ՝՝ՋՐԱՇԽԱՐՀ՝՝ ռեժիսոր՝ ՔԵՎԻՆ ՌԵՅՆՈԼԴՍ (1995)

23:41, Monday, 17 September, 2018
ՖԻԼՄ ՝՝ՋՐԱՇԽԱՐՀ՝՝ ռեժիսոր՝ ՔԵՎԻՆ ՌԵՅՆՈԼԴՍ (1995)

Երբ մի ֆիլմ ենք նայում, պետքա փորձենք զգանք ու տեսնենք ռեժիսորի գլխավոր մտահղացումը, որը կազմումա ֆիլմի առանցքը: Ինչպես որ մնացած շատ ֆիլմերում, էս ֆիլմում էլա շոշափվումա տղամարդու ու կնոջ փոխհարաբերությունները, որոնք ինչպես միշտ՝ բարդ են, քանզի հանդիպում են տարբեր բնույթներ ու էդ բնույթներին համապատասխան մտածողության ձևեր:
     Սա հերթական հոյակապ ստեղծագործություննա, որդեղ ներկայացվումա կնոջ ձեռնածություններից անկախ՝ իսկական ՏՂԱՄԱՐԴՈՒ կերպարը: Այսպես օրինակ, որպես գործարք կինը առաջարկումա իրա մարմինը: Մերժում ստանալուց հետո կինը փորձումա խոսալ սպառնալիքի լեզվով ու որպես պատասխան՝ թիով ղաֆինա ստանում: Այսպիսով չափից դուրս կոնկրետ ձևով ներկայացվածա տղամարդու կողմից կնոջ սանձահարման պրոցեսը: Այսինքն տղամարդնա սահմանում խաղի կանոնները, այլ ոչ թե հակառակը: Եթե հակառակը ըլներ, բոլորը կկործանվեյին: Էդ պատճառովա, որ վերցնում ու ծովնա շպրտում աղջնակին՝ ցույց տալու համար, որ ինքը լրիվ լուրջա տրամադրված միանձնյա ղեկավարության տղամարդկային կոդեքսի կանոնները պահպանելու հարցում: Դրան հաջորդեց կնոջ կողմից հասցված ապտակը, որը ներվեց: Ապտակը զրոյական բովանդակություն ուներ տղամարդու համար բացառապես էն պատճառով, քանի որ էդ ապտակին հետևեց անմիջապես մայրական բնազդի ապացույցը՝ աղջնակի փրկության համար կնոջ ցատկը կատամարանից: Մնացած ամբողջ ճանապարհը տղամարդը աղջնակի համար հանդեսա գալիս որպես փիլիսոփա - ուսուցիչ՝ լողալա սովորացնում, հորդորումա ճորթո - ճորթո լեզվին տալու փոխարեն՝ լսել աշխարհի ձայնը: Է՛սա տղամարդու՝ որպես կյանքի հետախույզի և ուսուցչի կոչումը:

Ֆիլմը դիտել եմ, միգուցե թվով արդեն մի ութ անգամ, բայց դեռ չեմ հագեցել, քանի որ բազմաբովանդակ ու խիստ ուսուցողական ֆիլմերիցա: Հատկապես ֆիլմը խիստ օգտակարա բոլոր նրանց համար, ովքեր քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում: Այսինքն ֆիլմը էսօր ու հենց հիմա օգտակարա, որ նայեն նիկոլիստները, որպեսզի հասկանան ծխողների նավապետի օրինակով, թե ի՛նչ քրմական - մանիպուլյացիոն մեթոդներովա կառուցվում ամբոխավարությունը դեմոկրատիայի անվան տակ ու ընդհանրապես քաղաքականությունը ամբողջ աշխարհում:
     Թերևս սա էն բացառիկ, մտահղացման բազմակողմանիությամբ ու խորությամբ հոյակապ ֆիլմերիցա, որը քաղաքագիտության անվճար դասընթացա իրանից ներկայացնում:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     17.09.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5315 | 0 | 0
Facebook