Loading...

Articles

Մարզական փառատոն

16:18, Friday, 14 September, 2018
Մարզական փառատոն
     Այսօր՝ սեպտեմբերի 14-ին Բյուրեղավանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ամենամյա մարզական փառատոն: Փառատոնն իրականացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Անց է կացվում ՀՀ մարզերում և Արցախի հանրապետությունում: Փառատոնը կազմակերպել էին Բյուրեղավանի համայնքապետարանն ու Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոցը: Միջոցառմանը ներկա էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը, համայնքային կառույցների այլ ներկայացուցիչներ: Միջոցառումը սկսվեց շքերթով և օլիմպիական հիմնով: Առաջին շարքում էին Եվրոպայի սամբո ըմբշամարտի կրկնակի փոխչեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն Աննա Մկրտչյանը և Եվրոպայի սամբո ըմբշամարտի բրոնզե մեդալակիր Մելինե Մամիկոնյանը: Փառատոնը բացվեց ՀՀ հիմնով: Այնուհետև, մարզիչ Վահրամ Ապրեսյանը զեկուցեց մարզադպրոցի տնօրեն, մրցաշարի գլխավոր մրցավար Նորիկ Տերտերյանին, ով հաջողություններ մաղթեց մարզիկներին: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Հակոբ Բալասյանը. «Շնորհավորում եմ բոլորիդ մարզական փառատոնին մասնակցելու համար: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը անցնելու է բարձր մակարդակով: Հուսով եմ, որ այս տարի մենք կզբաղեցնենք առաջին հորիզոնականը: Մաղթում եմ բոլորիդ լավ տրամադրություն»: Մրցաշարի ծրագրում ընդգրկված էին 7 մրցաձևեր՝ շախմատ, նարդի, ազգային կոխ-ըմբշամարտ, մասսայական կրոսավազք, մինի ֆուտբոլ, բազկամարտ, կշռաքարի բարձրացում: Նշենք, որ 2016 և 2017 թվականներին՝ 2 անգամ անընդմեջ Բյուրեղավան համայնքն արժանացել է 2-րդ պատվավոր մրցանակի, ինչի առիթով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացել է գավաթի և պատվոգրի: Մարզական փառատոնին երաժշտական կատարումներով հանդես եկան արվեստի դպրոցի սաները՝ պար, գործիքային կատարումներ: Բացման արարողությունից հետո սկսվեցին մրցումները:


     Բյուրեղավան համայնք

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3286 | 0 | 0
Facebook