Loading...

Articles

ՀՀ կրթության և գիտության նախարարության պարզաբանումը

15:03, Thursday, 13 September, 2018
ՀՀ կրթության և գիտության նախարարության պարզաբանումը
     ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներին ուղարկված ստանդարտ շրջաբերականը, որը տարածվել է համացանցում, «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում է: Զորավարժությունները միտված են նաև համապատասխան իրավիճակներում ճիշտ ուղերձներ մշակելու, կողմնորոշվելու, իրադրությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու գործընթացին: Սույն շրջաբերականը իմիտացիոն բնույթի էր, կատարման և տարածման ենթակա չէր: Սակայն որոշ մարդիկ այն տարածել են՝ առանց նշելու, որ դա արվել է «Շանթ-2018» -ի շրջանակներում՝ հեռացնելով համապատասխան գլխագիրը և դիտավորյալ մանիպուլացնելով հասարակությանը: Մեդիագրագիտության խնդիրները, փաստորեն, նույնպես շարունակում են մտահոգիչ մնալ հասարակության մեջ:


     ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2886 | 0 | 0
Facebook