Loading...

Articles

Սան-Ֆրանցիսկո համալսարանի բջջաբանության և հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, կենսաբան Դայան Բարբերի դասախոսությունը՝ Ավանդական բժշկության համալսարանում

14:31, Thursday, 13 September, 2018
Սան-Ֆրանցիսկո համալսարանի բջջաբանության և հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, կենսաբան Դայան Բարբերի դասախոսությունը՝ Ավանդական բժշկության համալսարանում

Ավանդական բժշկության համալսարանում երկար տարիներ ավանդույթ է դարձել օտարերկրացի բժիշկ–մասնագետների կողմից դասախոսությունների, սեմինարների, գործնական պարապմունքների անցկացումը:

Սեպտեմբերի 13-ին հերթական դասախոսությունը կարդաց Կալիֆորնիա նահանգի Սան -Ֆրանցիսկո համալսարանի բջջաբանության և հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, կենսաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Դայան Բարբերը: Դասախոսության թեման էր՝ «Բնային բջջիջների նշանակությունը բժշկական հետազոտությունների և վերականգնողական բժշկության բնագավառում, դրանց կարևորագույն դերը որոշ հիվանդությունների բուժման մեջ»:

Ուսանողներն ու դասախոսները մեծ հետաքրքրությամբ լսեցին դասախոսությունը, տրվեցին հետաքրքրող և կարևոր հարցեր:

Դայան Բարբերը համալսարանից հեռացավ տպավորված՝ խոստանալով հաջորդ այցի ժամանակ հանդես գալ դասախոսությունների այլ թեմաներով:

Source: mamul.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3800 | 0 | 0
Facebook