Loading...
Today:  FriAM+04E_March+0400RMarAM+04_1+040054_81

Articles

ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ /2018-2019 ուստարի

13:36, Wednesday, 12 September, 2018
ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ /2018-2019 ուստարի
     01.09.2018թ. Նոր ուսումնական տարին եղավ առավել հագեցած և արդյունավետ Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտների համար, քանզի այն միշտ եղել է գերակա նպատակ: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորելու էր եկել ՀՀ Սյունիքի մարզպետարանի քարտուղարության պետ, Կապանի N13 հիմնական դպրոցի շրջանավարտ Նունե Ավանեսյանը: Նա հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղերձով և շնորհավորեց դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
     Կապանի N13 հիմնական դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշեց. «Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են իմ դպրոցը….»: Սիրելի՛ բարեկամներ, բոլոր սաներին միայն բարին մաղթենք: Թող կրթության տարիները նրանց համար լինեն բեղմնավոր, բովանդակալից, հաջողակ, բերկրանքով լի և երբեք չմոռացվեն:
     Միանում ենք դպրոցի և ուսումնառության զարգացման բոլոր ջանքերին` ի բարօրություն այսօրվա և վաղվա Սյունիքը կերտող քաղաքացու:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4176 | 0 | 0
Facebook