Loading...

Articles

Ամենաբարձր ցուցանիշն ապահովել է Կոտայքի մարզը

19:15, Sunday, 19 August, 2018
Ամենաբարձր ցուցանիշն ապահովել է Կոտայքի մարզը

Այս տարի հանրակրթական դպրոցի շրջանավարտների թիվը եղել է 9600, իսկ բուհերի տեղերը 21000 էին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը`
     նշելով, որ բուհեր ընդունվել ցանկացողների
     թիվն այս տարի եղել է 5456, որոնցից ընդունվել է
     4616-ը: Կարո Նասիբյանի խոսքով` առավել շատ
     դիմել են Երեւանի պետական համալսարան`
     1701 դիմորդ, որոնցից ընդունվել է 1496-ը: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը` 558 դիմորդից ընդունվել են 476-ը, երրորդում` Երեւանի պետական
     բժշկական համալսարանը, որտեղ դիմել է 517, ընդունվել` 418 դիմորդ: Վերջինիս հաջորդում են Հայաստանի պետական տնտեսագիտական եւ Մանկավարժական համալսարանները: «Բացի պետականներից, դիմորդները դիմել են նաեւ
     երեք ոչ պետական բուհեր. ընդամենը` 30 հոգի, որից 8-ն է ընդունվել, մեկը` «Հայբուսակ» համալսարան, 7-ը` Հայկական բժշկական համալսարան», - նշել է ԳԹԿ փոխտնօրենը` հավելելով, որ մրցույթից դուրս մնացած դիմորդները հնարավորություն են ունենում դիմել այլ հաստատություններ, օրինակ` Ամերիկյան, Ֆրանսիական համալսարաններ կամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. «Կտրված եւ ոչ մի տեղ չդիմած դիմորդների թիվն այս տարի եղել է 156», - նշել է Կարո Նասիբյանը` տեղեկացնելով, որ չնայած դիմորդների թվի քիչ լինելուն` եղել են մասնագիտություններ, որտեղ թափուր տեղեր չեն
     մնացել. «Օրինակ` ԵՊՀ-ում բոլոր մասնագիտություններում թափուր տեղեր կան, բացառությամբ` «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն» եւ «Ինֆորմատիկա եւ կիրառական
     մաթեմատիկա» մասնագիտությունների: Պոլիտեխնիկում եւս կան ՏՏ ոլորտի մասնագիտություններ, որտեղ թափուր տեղեր չկան: Եղել են մասնագիտություններ, որոնք ընդհանրապես դիմորդ չեն ունեցել, օրինակ Մանկավարժական
     համալսարանի` «Շախմատ», «Սուրդոմանկավարժություն», Բրյուսովի` «Լրագրություն»,
     «Միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությունները», - նշել է Կարո Նասիբյանը` տարակուսանք հայտնելով, որ ժամանակին որոշ
     բուհերում մեկ մասնագիտությունը տրոհել են մի
     քանի մասնագիտությունների ու կանգնել խնդրի
     առաջ. «Օրինակ` կա ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա` այսքանը միայն ֆիզիկայի հետ կապված համալսարանի մասնագիտություններն են: Այսքան տրոհել են, բայց այսքան շրջանավարտ չունենք… Կամ մեկ այլ օրինակ, ասենք`
     միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն,
     հանրային կառավարում` համարյա նույն մասնագիտություններն են, նույնը արվեստ
     աբանության եւ մշակութաբանության պարագայում է», - նշել է նա: Անդրադառնալով ըստ մարզերի դիմորդների
     ընդունելությանը` Կարո Նասիբյանը տեղեկացրել
     է, որ Երեւանից դիմել է 1964 շրջանավարտ, ընդունվել` 1610-ը, այսինքն` 82 տոկոսը: Ամենաբարձր ցուցանիշն ապահովել է Կոտայքի մարզը` դիմել են 445, ընդունվել է 408-ը` պահպանելով 92 տոկոսը: Արմավիրի մարզից թվերն են` 431-
     380, այսինքն` ընդունվել է 88%-ը: Լոռու, Շիրակի, Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի, Արցախի Հանրապետության թվերը համապատասխանաբար հետեւյալ պատկերն ունեն` 443-379 (85%) 415-349 (84%), 346-306 (88%), 356-303 (85%),
     317-267 (84%), 252-224 (86%), 261-214 (82%),
     132-112 (85%), 41-29 (70%): Վրաստանից ՀՀ բուհեր է դիմել 34 մարդ, ընդունվել է 22-ը, այսինքն` 65 %-ը, ԱՊՀ տարածքից ՀՀ բուհեր դիմածների թիվը 19-ն է, ընդ որում, այդ դիմորդներից ընդունվել է 13-ը (68%):

Հեղինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
     «Կրթություն» շաբաթաթերթ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3485 | 0 | 0
Facebook