Loading...

Articles

Զբոսավարների պատրաստման դասընթաց Երևանում

Gor
Author:
Gor
12:29, Sunday, 19 August, 2018
Զբոսավարների պատրաստման դասընթաց Երևանում


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Եթե ցանկանում եք ձեռք բերել զբոսավարի բարձր վարձատրվող մասնագիտություն ընդամենը 5 շաբաթվա ընթացքում, ապա այս առաջարկը ձեզ համար է։

Գիդ-Զբոսավարների պատրաստման դասընթաների անհրաժեշտությունը

Տուրիզմի զարգացմանը զուգահեռ (մինչև 15% տարեկան միջին բարձրացում) մեր երկրում աճում է զբոսավարների պահանջարկը: Հաշվի առնելով այդ հանագամանքը՝ մենք կազմակերպում ենք գիդ-զբոսավարների պատրաստման դասընթցներ՝ ապահովելով տեսական և գործնական մեծ գիտելիքների պաշարով։

Դասընթացի նպատակները

Ստեղծել հնարավորություն բոլոր ցանկացողների համար ձեռքբերել պահանջված մասնագիտություն,

Բարձրացնել տուրիզմի ոլորտի աշխատակիցների մասնագիտական և էթիկական որակները,

Նպաստել մեր երկրոմ տուրիզմի աշխատաշուկայի կայացման ու զարգացմանը։

Մեր մեթոդաբանությունը

Դասընթացի տեւողությունը 5 շաբաթ է, շաբաթական 3 հանդիպումով։

Հնարավար են և՛ խմբային, և՛ անհատական ձևաչափերը։

Աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի ողջ տեսական նյութը, ինչպես նաեւ գործնական աշխատանքներն ու այցելությունները առաջարկվել ու մշակվել են փորձառու զբոսավարների կողմից ՝այն առավելագույնս համապատասխանեցնելով զբոսավարների մասնագիտական եւ աշխատանքային շուկայի պահանջներին։

Տրվում են համապատսխան նյութերը տպագիր և/կամ էլեկտրոնային տարբերակով։

Դասընթացը ներառում է՝

-լսարանային հանդիպումներ,
     -քաղաքային տուր և այցելություն թանգարաններ,
     -այցելություններ տեսարժան վայրեր, որոնք նպաստում են ուսումնասիրվող առարկաների ամրապնդմանը գործնական մեթոդների միջոցով։

Մասնակցության պայմանները

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր մեծ ցանկություն ունեն յուրացնելու այս թրենդային մասանգիտությունը, տիրապետում են որեւէ օտար լեզվի, ունեն բարձրագույն կրթություն, ցանկանում են ձեռք բերել զբոսավարին անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ:

Դասընթացի արդյունքում

Դուք կարճ ժամանակահատվածում ձեռք կբերեք նոր մասնագիտություն և, ստանալով համապատասխան որակավորում, նաև հաճելի ու շահութաբեր աշխատանք՝ այսօր արագ զարգացող զբոսաշրջության բնագավառում:

Վճարման կարգը

Դասընթացի արժեքը կազմում է 45 000 դրամ խմբային և 65 000 դրամ անահտական ձևաչափերի դեպքում։

Դասավանդողների մասին

Դասընթացը վարում են երկարամյա աշխատանքիան փորձով հմուտ զբոսավարներ:

Դասընթացի անցկացման ժամանկահատվածը

Դասընթացները կազմակերպվում են մեծ պարբերականությամբ, ուստի մոտակա խմբի ձևավորման մասին տեղականալու համար պետք է կապ հաստատեք մեզ հետ։

Կապը մեզ հետ

Գրանցվելու համար գրեք մեզ toptriparmenia@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգահարեք 095 277 214 հեռախոսահամարով։

Մենք կօգնենք Ձեզ ստանալ այնպիսի լիարժեք գիտելիքներ և մասնագիտական հմտություններ, որոնք կարող են փոխել Ձեր կյանքի հունը։ Այնպես որ՝ ՇՏԱՊԵ՛Ք։

Source: Toptrip.info
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4859 | 0 | 0
Facebook