Loading...

Articles

Այս աշխարհում ապրեցի վերնոտի նման

10:04, Saturday, 18 August, 2018
Այս աշխարհում ապրեցի վերնոտի նման

Այս աշխարհում ապրեցի վերնոտի նման,
     Ցավս սույզ էր, թե կանչեմ` արի՜, աննման,
     Մի ցուցիչ էր ինձ կապում թվացյալ մահին,
     Պրկված ջանքս որ թողնեմ էն մենասահին։
     Փուլ ածելու սիրտ չկա մինչև լուսնալիր,
     Կուզես՝ կյանքս չորեքծալ սարածին լարիր,
     Աղեղնակին ձգելով արձակիր հապա,
     Ի հակառակ քո կամքի և կամ ակամա։
     Մեռելներից հները կմախք են վաղուց,
     Ինձ հետ նրանք ըստ կարգի չեն հարբում օղուց,
     Սակայն գիտեն, թե ոնց եմ քո սիրով տարվել,
     Քեզ թող արած էն խեղված մահին եմ փարվել։
     Հեռանում եմ, որ սիրտդ դարձյալ տրոփի,
     Խփոցներում գուցե թե ինձ էլ սփոփի,
     Մի միջոց կար էս ցավի դեմը առնելու,
     Ջրով շաղած էն մեղրով այտս թրմելու։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4448 | 0 | 0
Facebook