Loading...

Articles

Ինետերակտիվ

08:00, Saturday, 18 August, 2018
Ինետերակտիվ
    
    
    

Ի՞նչ է պատահում, երբ աչքերդ ես բացում ու

Առավոտվա կամ Լույսի փոխարեն

Տեսնում ես մի ՛՛նետահար արև՛՛,

Պայծա՜ռ, շա՜տ պայծառ մի պատկեր-

Հավատա՜ ոչինչ չի նշանակում,

Կամ դեռ չե՛ս քնել նորից արթնանալու համար,

Կամ արթնացել ես՝ դեռ աչքերդ փակ,

Իսկ ավելի ստույգ ու

Հիիմնավորված,

Հենց այդ պահին

Ինչ որ մեկը

(Ա՜խ, այդ Ինչ որ մեկը, որի անունը չես կարողանում տալ)

Այդ Ինչ-որ մեկը՝

Մի լուսեղեն գարուն,

Մի անթեղված ամառ,

Հոգիդ ու սիրտդ վերցրեց ու տարավ…


    

Ո’չ սնոտիպաշտ ես,

Ո՛չ հավատացյալ,

Ո՛չ էլ աթեիստ,

Բայց պարզ զգում ես թե ինչպե՜ս է հոգիդ

Այն՝ Ինչ-որ մեկի ձեռքերում լալիս,

Ինչպես է սիրտդ իր տեղից ելել,

Մի ինտերակտիվ

Սրտի տակ կծկվել …


    

… Ու փայփայվում է սիրտդ իր սրտով

… Ու կծկումները այնքան հաճելի

… Ու փորձ ես անում շնչող բառերով

Խառնվել նրա Ինտերտարերքին…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4332 | 0 | 0
Facebook