Loading...

Articles

Կաթողիկոսական վերջին ընտրությունները անցել են մեծ խախտումներով

Ազատ Խոսք
Spokesperson:
Ազատ Խոսք
00:32, Thursday, 16 August, 2018
Կաթողիկոսական վերջին ընտրությունները անցել են մեծ խախտումներով

ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների որոշ մասը շատ մտահոգված են մեր երկրի եւ մեր Եկեղեցու ներկայով: Նրանցից Արա Մանուկյանը՝ The Truth Must Be Told հաղորդման հեղինակը, ով միեւնույն ժամանակ նաեւ Երուսաղեմի նախկին պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի զարմն է, հենվելով իր հորեղբոր՝ Թորգոմ արքեպիսկոպոսի բանավոր խոստովանության վրա, հայտնում է, որ կաթողիկոսական վերջին ընտրությունները անցել են մեծ խախտումներով: Մեզ՝ Հայաստանցիներիս համար, ինչպես երեւում է արձագանքներից, կարծես թե դա այնքան էլ մեծ նորություն չէ:
     Այնուամենայնիվ, քանի որ հայտարարությունն արվել է նման անձնավորության կողմից, ով հանդիսանում է խոստովանության վկա, կարծում եմ, որ դրան պետք է լուրջ մոտենանք եւ գործին ընթացք տանք, եթե իհարկե մեզ հետաքրքրում է Եկեղեցու հեղինակությունը: Այդ իսկ պատճառով կարիք կա անցկացնելու Հասարակական լսումներ: Դրա համար նախ պետք է հրապարակել վերջին կաթողիկոսական ընտրությունների մասնակիցների ցուցակը, երկրորդ՝ հաշվիչ հանձնաժողովի ցուցակը, երրորդ՝ կազմված արձանագրությունները, չորրորդ՝ ժամանակացույցը՝ դեպքերի ընթացքը՝ ըստ ժամերի:
     Երկրորդ՝ կարիք կա լսելու բոլոր մասնակիցների վկայությունները (~406 ընտրող, ճշգրիտ թիվը չգիտեմ):
     Երրորդ՝ հրապարակել օրվա բոլոր տեսանյութերը:
     Պետք է խնդրել նաեւ մեր հայրենակիցներին, որոնք բնակվում են օտար երկրներում, որպեսզի նրանք եւս ներկայացնեն իրենց փաստերը եւ տեսանյութերը: Ըստ Արա Մանուկյանի՝ կան այլ վկաներ եւ փաստեր եւս:
     Այս ամենը իրականացնելու համար պետք է կազմվի Հասարակական լսումների հատուկ հանձնաժողով, որում առաջնահերթ պետք է լինեն Մայր Աթոռի ներկայացուցիչը եւ Արա Մանուկյանը: Սրանով մենք կապացուցենք, որ իրապես հետամուտ ենք արդարությանը, հակառակ դեպքում, եթե թաքցնենք փաստերը, է՛լ ավելի կխրվենք խավար անդունդում, եւ հաջորդ ընտրությունները կլինեն ավելի արյունալի եւ խայտառակ: Հիշենք մեր նախկին ընտրությունները:
    
    

Արամ դպիր Դիլանյան
     Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի դասախոս

Գարեգին Բ-ի խախտումներն ու նրա հրաժարականի պահանջը
Government-Appointed Armenian Catholicos Karekin II and Demand for His Resignation
Karekin II and Who May Elect Catholicos / Գարեգին Բ և ով կարող է կաթողիկոս ընտրել
Q&A on Karekin II's Fraudulent Election / Հարց ու պատասխան Գարեգին Բ կեղծ ընտրության մասին
Karekin II and Election Fraud / Գարեգին Բ և ընտրակեղծիքը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3108 | 0 | 0
Facebook