Loading...

Articles

Գլխացավը ձեզ հաճա՞խ է տանջում, միանգամից բարձրացող ճնշո՞ւմ ունեք

20:15, Tuesday, 14 August, 2018
Գլխացավը ձեզ հաճա՞խ է տանջում, միանգամից բարձրացող ճնշո՞ւմ ունեք

Բժիշկները վաղուց պարզել են, որ «միգրեն» անունն ստացած այս նենգ հիվանդության պատճառները երկուսն են` հոգեբանական և մարմնական: Առաջինի դեպքում մենք ենթարկվում ենք միգրենի հարձակմանը, որովհետև չենք կարողանում հաղթահարել գրեթե ամենօրյա սթրեսները: Երկրորդի դեպքում «մեղավորը» մեր արյունատար անոթների անկանոն աշխատանքն է:

Ոչ հաճախակի նոպաների դեպքում, որպես կանոն, օգնում են անալգետիկները (ցիտրամոն, կոդեին, ամիդոպիրին, ֆենացետին): Բայց եթե անալգետիկները չեն օգնում, դեղերի չափաբաժինը շարունակ մի ավելացրեք: Ավելի լավ է դիմեք բժշկին: Նա կօգնի համապատասխան դեղի ընտրության հարցում:


     Իսկ ժողովրդական բժշկությունը հետևյալն է առաջարկում:


     Անընդհատ մղկտացնող գլխացավից ազատվելու համար բավական է ցնցուղի տակ մտնել և որովայնը ողողել սառը ջրով: Ցավն անմիջապես կանցնի:

Կա ցավը կտրելու ևս մեկ եղանակ: Բաժակի մեջ հարեք հավկիթը, վրան եռացած կաթ լցրեք, արագ խառնեք ու խմեք:

Գլխացավը մեղմելու համար նոպայի ժամանակ կարելի է ոտնաթաթին տաք ջեռակ կամ էլ սրունքի երկվորյակ մկանների վրա 15 րոպե մանանեխի սպեղանի դնել:


     Եվս մեկ արդյունավետ դարման.


     մեղվամշկի (պիժմա) 5 գրամ չոր ծաղիկների վրա մեկ բաժակ եռացած ջուր լցրեք, 15 րոպե եռացրեք, հետո թողեք պաղի ու թրմեք: Եփուկը պետք է խմել օրական երեք անգամ, մեկական ճաշի գդալ, ուտելուց 20 րոպե առաջ:


     Անշուշտ, ավելի լավ կլիներ, որ գլխացավը կտրեիք առանց դեղերի ու եփուկների օգտագործման, բայց եթե միգրենն ավելի ու ավելի հաճախակի է ձեզ «այցելում», ապա վերանայեք ձեր օրվա կարգուկանոնը, թողեք ծխելը, սահմանափակեք թունդ սուրճն ու թեյը ու մարմնամարզությամբ զբաղվեք:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7382 | 0 | 0
Facebook