Loading...

Articles

«Մոմով ավելի լավ է»

10:19, Saturday, 11 August, 2018
«Մոմով ավելի լավ է»

Չինաստանի ծերացած կայսր Պին Հունը մի օր իր նախարարին ասում է.

-Երիտասարդությանս տարիներին ես այնքան հիմար էի, որ չցանկացա որևէ բան սովորել, իսկ հիմա էլ, երբ արդեն յոթանասուն տարեկան եմ, սովորելու համար շատ ուշ:

-Բայց և այնպես մոմով ավելի լավ է, - ասում է նախարարը:

-Խոսքերիդ իմաստը չեմ հասկանում: Ասածիս հետ մոմն ի՞նչ կապ ունի:

Նախարարը պատասխանում է.

-Գիտելիքները, որոնք մենք ձեռք ենք բերում պատանեկության ու երիտասարդության տարիներին, արշալույսի արևի նման են: Դրանք համարձակորեն վտարում են գիշերային խավարը, շռայլորեն շողշողում են ու բոլորին կյանքի են կոչում:

Հասուն տարիքում ձեռք բերած գիտելիքները մայրամուտին մոտեցող արևի նման են: Մայրամուտի արևը թեպետ չի շողշողում, բայց լուսավորում է, չի այրում, բայց ջերմացնում է ու մեզ բոլորիս պաշտպանում է ցրտից:

Իսկ ծերության տարիներին ձեռք բերած գիտելիքները մոմի լույսի նման են: Մոմի լույսը մեծ չէ, բայց եթե փորձենք հանգցնել մոմը, մեզ խավարը կպատի:

Ուրեմն, ավելի լավ է մոմի լույսի ներքո ապրել, քան համատարած խավարում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5957 | 0 | 0
Facebook