Loading...

Articles

ԿՐԱԿԸ ԹԵՓՈՎ ՉԻ ՄԱՐՈՒՄ

13:28, Wednesday, 08 August, 2018
ԿՐԱԿԸ ԹԵՓՈՎ ՉԻ ՄԱՐՈՒՄ
    

Գործարանի շենք էինք ասում մինչ օրս գոյություն ունեցող շենքը, որը իրա բազմաչարչար ուղին անցնելուց հետո էսօր վերաածվելա ԵՊՀ օժանդակ շինության ու որդեղ քաղպաշտպանության դասընթացներ են անցնում ուսանողները:

Մի արևոտ օր, ես ու իմ հարևան, մանկությունից միասին մեծացած ընգեր Հակոբը, իջանք հայաթ, որ մի զբաղմունք ու խաղ քթնենք մեր համար: Ձեռներս թե ոնց էղավ՝ լուցկի կար: Որոշեցինք լուցկին օգտագործել ըստ իրա նշանակության: Հարմար օբյեկտ ու բոլորի աչքից հեռու անկյուն էինք ման գալի: Որոշեցինք գնալ նշված գործարանի շենքի հետևը ու ընդեղ կիրառել լուցկին: Այսինքն, որոշեցինք մի բան անել, որ մի բան ըլնի:

Գործարանի շենք կոչվածի հետևում, ինչ տեսակ զիբիլ ու տեխնիկական աղբ ասես լցրել էին ոչ պարապ մարդիկ: Էդ լիքը զիբիլի մեջ վառվելու պիտանի նյութերից հա՛մ փեդ կար, համ՝ պոլիէթիլեն: Կրակ տվինք, բայց թե ո՞վ կպցրեց մեզնից, էդ մեկը չեմ հիշում: Էդ նույնիսկ էական չի: Դե պարզա, ում ձեռին լուցկին էր, նա էլ կպցրեց: Էական չի, քանի որ կրակ վառելու որոշումը ընդունվեց միաձայն - մեծամասնական կարգով՝ 2 կողմ ձենով:

Կրակը սկզբից մարմանդ, իսկ հետո սկսեց ուժեղանալ ու տարածվել: Արդեն սկսեցինք տագնապել՝ մտածելով, որ կարողա շենքի հրդեհման պատճառ հանդիսանա: Մտածեցինք, որ բարի գորձի վրա չենք, թեև մեզ խիստ հետաքրքիր էր կրակ սարքելը: Կրակից մի տաս մետր հեռու չոր թեփ էր լցված պարկերի մեջ, բայց մենք չգիդեյինք թե էդ ինչ բանա իրանից ներկայացնում ու սկսեցինք արդեն էդ ուժեղ կրակի վրա թեփ լցնել մեր ձեռի պստիկ, բուռ արած ափերով: Արդեն լրիվ խուճապա մոտներս: Հակոբը ինձնից 2 տարով մեծ էր, բայց լավ հիշում եմ, որ տագնապի առաջին ռեակցիան իրանից ծագեց: Համենայն դեպս, ես մինչև իրա տագնապելը փոքր էի ու ինձ ավելի վստահ էի զգում, որ ոչ մի արտասովոր բան չենք անում. կրակա, պտի ծավալվեր էնքան, ինչքան որ կողքերը վառվելու բան կար: Բայց իրա տագնապը, ոնց բնորոշա կենդանական աշխարհի հոգեբանությանը, փոխանցվեց նաև ինձ ու աստիճանաբար վերածվեց կոնկրետ վախի: Մեծամասամբ փոքրի ու մեծի ունեցած փորձը տարբեր են: Էդ պատճառովա, որ մեծի հետ կրտսերը իրան օրինաչափորեն ավելի վստահա զգում: Հակոբը որպես մեծ կարացավ գնահատել իրավիճակը ու էդ պատճառով սկսեց տագնապել, ինչը նաև ավտոմատ ինձ փոխանցվեց: Կրակի ծուխը նկատեց, թե հոտը առավ գործարանի շենքի հետևը նայող, քարի պարսպով բաժանված միակ սեփական տան բնակիչը: Միաժամանակ, թե ոնց էղավ, սկսեցին դեսից - դենից իմ ու Հակոբի անունները գոռալ, թե բա էդ ինչ եք անում, արագ հանգցրեք, կրակը, ու ըսենց արդեն չհիշվող ձեներ: Էդ ավելի արագացրեց մեր ընդհանուր խուճապը: Խուճապը ավելացրեց էն հանգամանքը, որ կրակը հանգցնելու կոչեր անողների դեմքները չէինք տեսնում, այլ լսում ու ճանաչում էինք մենակ իրանց ձեները: Ալարում էին գային, մոտենային մեզ, թե ոնց, չեմ կարա ասեմ, բայց որ իրանք մեզ տեսնում էին ու մենք էլ պարզ հասկանում ենք, թե ովքեր են մեզ ձեն տալիս, էդ հաստատա:

Ու մենք էլ ՝՝հանգցնում՝՝ էինք ամբողջ ուժով ու շարունակ թեփ էինք կրում ու շփում կրակի օջախ, որի ծավալները ավելանում էին ու կրակի բոցը հասել էր վախացնող չափերի: Կրակը լափում էր էն, ինչը որ վառվում էր: Ի վերջո, երբ տեսանք, որ ջանքերը ապարդյուն են, թողինք ամեն ինչ ու վազելով փախանք ըտեղից՝ ուղղություն վերցնելով դեպի տուն, որդեղ մեզ սպասվում էր քոթակը:

Չնայած էն կարգի վախեցած էինք, որ առանց քոթակի էինք լացում: Հետո, դաստիրակչական աշխատանքների ժամանակ մեզ ասեցին, որ սեփական տան հարևանը շլանգով ու ջրով ՝՝մի կերպ՝՝ կարացելա հանգցնի կրակը: Զգացողությունները խառն էին, բայց մի տեսակ թեթևացած զգացի, որ մեր սխալը կարացել են մեծավարի ուղղել: ՝՝Մի կերպ ՝՝բառն էլ ամենայն մեծ հավանականությամբ ասեցին, որ ավելի ուժեղ զգանք մեր արածի վտանգավորության աստիճանը ու էլ նման բաներ չանենք: Բայց ինչ խոսք, էքսպերիմենտները կրակի հետ կապված դրանից հետո էլ շարունակվեցին, մենակ թե արդեն փայլուն փորձ ունեյինք, որ ամեն դեպքում կրակը թեփով չի մարվում:

Գործարանի շենքը ուներ իրա պահակը՝ Սերոբը: Սերոբը կրում էր օպտիկական խիստ հաստ ապակիներով ակնոցներ, որից նրա աչքերը անասելի խոշոր տեսք էին ստանում ու մենք մենակ դրանից վախենում էինք: Հիմա նոր եմ հասկանում, թե ինչի էր Սերոբը ըտենց կատաղի վերաբերվում մեզ՝ թաղի էրեխեքիս, երբ հավաքվում էինք, որ մի պստիկ կրակ վառենք խփված մի ծիտ խորովելու կամ ուղղակի՝ կրակով զմայլվելու համար: Պատճառը մենք էինք մեր տխրահռչակ փորձով: Այսուհետ թաղի բոլոր էրեխեքը խուսափում էին Սերոբի կողքով անցնելուց. առնվազն 50 մետր դիստանցիան միշտ պահվում էր: Էս դեպքից հետո, երբ ցանկացած տեղ կրակ էինք սարքում, կամ ուզում էինք սարքել, հեռվից հայհոյանքներով, իսկ հայհոյանքներից առաջ ընգած շպրտվող խոշոր քարերով, Սերոբը վազում էր մեր հետևից ու դրանով ցրում էր կրակ վառելու խրախճանքի հավաքված մեր էրեխեքի բազմությունը: Քարերի խոշորությունը արդեն հուշում էր Սերոբի վերաբերմունքի լրջության աստիճանի մասին: Որպես կանոն ամեն բան դեռ չսկսված ավարտվում էր: Սերոբին գրեթե միշտ էր հաջողվում ցրել կրակապաշտ էրեխեքի հավաքը: Քիչ մեծանալով, հանուն տեսարանի ու Սերոբին հատուկ գազազացնելու ու դրա վրա խնդալու մազոխիստական հաճույքի, դիտմամբ պլանավորում էինք կրակ սարքել բայց ընենց, որ Սերոբը չհասցնի ցրել մեզ մինչև կրակի վառելը: Ըտենց օրերին հայաթում ադրենալինի քանակությունը չէր պակասում: Սերոբի հետ արդեն լրիվ խաղի մեջ էինք մտնում. ինքը հետապնդողն էր, մենք՝ փախնողը: Տպավորվելա մտքումս նաև էն, թե ոնց էր Սերոբը առանց վախենալու ոտերով ցրում մեր սարքած ու արդեն կարգին բոցերով բռնկած կրակը:

Էս ամենից եզրակացությունը մեկն էր. ԿՐԱԿԸ ԹԵՓՈՎ ՉԻ ՄԱՐՎՈՒՄ:

Սա թեկուզ չնչին թվացող, բայց էրեխու մասշտաբի համար՝ էլի փորձ էր: Մյուս կարևոր եզրակացությունը, որը էսօր ես անում եմ մանկության հիշարժան փորձից էնա, որ մեծամասնորեն կայացված որոշումները միշտ աչքի են ընգնում իրանց հիմարությամբ: Միշտ էլ խելացի առաջարկներ ներկայացրել են եզակիները՝ անհատները: Մեծամասնությունը համարյա միշտ կայացնումա հիմար որոշումներ:

Եթե էս օրինակը տեղափոխենք էսօրվա իրականություն, ապա ընթացող հայ - ադրբեջանական կռվի՝ պատերազմի կրակի համար, զանգվածային ծախու լրատվամիջոցները նույն թեփն են հանդիսանում, ինչը որ մենք էրեխա ժամանակ տգիտաբար ուզում էինք կիրառել կրակը մարելու համար: ԶԼՄ - ներից տարածվող պրոպագանդիսատական թեփը կոչվածա մենակ բորբոքել հայ - ադրբեջանական պատերազմը: Մինչև էդ թեփը չդադարի լցվել պատերազմի կրակին, հաշտության մասին խոսք չի կարա գնա:


    

    

     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     08.08.2018
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4011 | 0 | 0
Facebook