Loading...

Articles

ԱՆԻԾՎԱԾ ԹԶԵՆԻՆ ՈՒ ԱՆԿԱԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

02:31, Wednesday, 08 August, 2018
ԱՆԻԾՎԱԾ ԹԶԵՆԻՆ ՈՒ ԱՆԿԱԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

՝՝Եվ առավոտյան, երբ քաղաք վերադարձավ, քաղց զգաց: Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով՝ եկավ դէպի այն և նրա վրա ոչինչ չգտավ, այլ միայն՝ տերև: Եվ թզենուն ասաց. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Եվ նույն պահին թզենին չորացավ՝՝:

(Մատթեոս 21. 18 - 19)

Մարկոսի ավետարանում լրիվ այլ կերպա ներկայացվում.

՝՝Հաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Յիսուս քաղցած էր: Եվ հեռվից մի տերեվալից թզենի տեսնելով՝ եկավ, որ թերևս նրա վրա մի բան գտնի. և երբ նրան մոտեցավ, ոչինչ չգտավ, այլ միայն՝ տերև, որովհետև տակավին թզի ժամանակը չէր: Յիսուս խոսքը թզենուն ուղղեց և ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի հավիտեան»: Եվ նրա աշակերտները լսում էին՝՝:

(Մարկոս 11.12-14, 20-24)

Ի տարբերություն Մատթեոսի, Մարկոսի ավետարանում ավելի բազմանշանակա ներկայացված Հիսուսի խոսքը: Մատթեոսի մոտ միագիծա. կա անեծք, կա հետևանք՝ թզենու չորացումը: Իսկ Մարկոսի մոտ Հիսուսը ուղղակիորեն չի ուղղում իրա անեծքի խոսքը թզենուն, որպեսզի նա չորանա, այլ մի տեսակ հասկացնումա ավելի խորը բան: Հիսուսը պարզունակ մտածողութան տեր մարդ չի ու միշտ մեծ խորությամբ մտքերա արտահայտել: Էս դրվագը ևս բացառություն չի: Մարկոսի մոտ Հիսուսը թզենուն ոչ թե դատապարտումա չորանալուն, այլ դատապարտումա անուշադրության մատնվել մարդկանց կողմից, ինչի համար օգտագործվածա մտքի լրիվ ուրիշ շարադասություն. «Էլ քեզնից ՈՉ ՈՔ պտուղ չուտի հավիտեան»: Էս կառուցվածքը հիմա համեմատեք Մատթեոսի մոտ տրված «Այսուհետև քեզնից հավիտեան պտուղ թող չլինի» կառուցվածքի հետ: Ես որ, մեծ տարբերություն եմ տեսնում: Մարկոսի մոտ Հիսուսը չի կամենում թզենու չորանալը: Թզենին կարա պտուղ տա, բայց մարդկանցից ոչ ոք էդ պտուղը չպետքա ուտի: Մի տեսակ տաբույա դրվում:

Մարկոսի մոտ տրված շարունակության մեջ ասվումա, որ.

՝՝Հաջորդ օրը, առավոտեան, մինչ նույն ճանապարհից էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան: Պետրոսը հիշեց և ասաց նրան. «Ռաբբի՛, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»:

(Մարկոս 11. 20 - 21)

Սա չի տեղավորվում Հիսուսի մտքի կառուցվածքի ու մտահղացման մեջ: Ամենայն մեծ հավանականությամբ հետագա խմբագրությւոններում դիտմամբ խառնել են Մատթեոսի ավետարանի խոսքերը՝ հակասությունները մեղմելու համար, քանզի հեքիաթային մասը՝ թզենու չորանալըը, ձգտել են պահպանել:

Մարկոսի կողմից ներկայացրած էս տեսակ մտածողության համար լրացուցիչ հիմքա տալիս հետևյալ բացատրությունը. ՝՝...որովհետև տակավին թզի ժամանակը չէր՝՝ արտահայտությունը, ինչը արդեն լիարժեք կապվումա «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի հավիտյան» ձևի հետ:

Այդպիսով, Հիսուսը ուզումա ցույց տա, որ նպատակի ու միջոցի մեջ պետքա սերտ կապ ըլնի ու նպատակը՝ թզենին, իրա ընդերքում պետքա ճիշտ տեղին ու ժամանակին կրի իրա միջոցը՝ պտուղները, մարդկանց կոնկրետ պահանջմունքների բավարարման համար, առանց որի, նպատակը կմնա բացառապես ինքնին իմաստազուրկ նպատակ:

Աիծված թզենու բիբլիական դրվագը հոյակապ բացատրումա մեր կեղծ անկախությունը, որը որպես նպատակ իրա ընդերքում որպես միջոց իրանից չի ներկայացրել ու արդյունքում ունենք էն, ինչ ունենք՝ անիծված, կեղծ, ձևական, ժամանակավրեպ, ֆեյքային ՝՝անկախությունը՝՝:
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     08.08.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4588 | 0 | 0
Facebook