Loading...

Articles

ՆԵՐՇՆՉՈւՄ

07:18, Sunday, 05 August, 2018
ՆԵՐՇՆՉՈւՄ
    
    
    

Ո՞նց համոզեմ,

Որ տևում է մի ամբողջ դա՜ր

Պա՜հն այն դժվա՜ր,

Երբ որ նորից կներշնչվեմ

Հայացքով ա՜յն,

Ո՜րը… ի՛նձ է ուղղված միայն:


    

Ո՞նց համոզեմ,

որ չեմ սիրել կասկածա՜նքը,

Սո՜ւտը անդեմ

Կամ կեղծավոր ակնածանքը…


    

Չէ՜, ինաձնից ի՞նչ բանաստեղծ-

Թե որ մի կո՜ւյր գուսանի պես,

Սերս պիտի երկինք հանե՜մ,

Փառաբանե՛մ…


    

Չհասկացա՜ ես քո լեզուն օտարի պես,

Բայց ի՛մ լեզվով բանաստեղծի

Ասացի՛ քեզ.

- Ձյո՜ւն է եկել ամռան կեսին,

Տե՜ս, փաթիլներն օդում պարող

Հարսնաքող են դարձել կարծես…


    

Ձյո՞ւն տեսնեիր,

Երբ սրտումդ ձյո՜ւն էր արդեն-

… Ձյունն այդ իջավ իմ մազերի՜ն

Ու մազերս սպիտակեցրեց…


    

Ա՞չք ունեիր բանաստեղծի՜,

Կամ թե հոգի՜ պոետական,

Որ տեսնեի՜ր ամռան կեսին

Ինձ հյուր եկած շո՜ւնչը ձմռան…


    

Չէ՜, չգիտեմ ո՞նց համոզեմ,

Որ տևում է մի ամբողջ դա՜ր

Պա՜հն այն դժվար,

Երբ որ նորից կներշնչվեմ…


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4626 | 0 | 0
Facebook