Loading...

Articles

Շուռնուխ գյուղում 30 մարդ հարձակվել են 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա։

14:52, Saturday, 04 August, 2018
Շուռնուխ գյուղում 30 մարդ հարձակվել են 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա։


     Շուռնուխ գյուղում 30 մարդ հարձակվել են 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա

     PINK Armenia -էջը գրում է։
     https://www.facebook.com/pinkarmenia/
    
Նկարը ԼԳԲՏ ակտիվիստ Robert Sylwery էջից
     https://www.facebook.com/robkarap/
     ՀՐԱՏԱՊ.
     Այսօր՝ օգոստոսի 3-ին, 20: 00-ի շրջանում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ականատեսների հավաստմամբ ավելի քան 30 մարդ հարձակվել են 9 ԼԳԲՏ ակտիվիստների վրա, ծեծել են վերջիններիս, որի արդյունքում 2 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մնացած 7 հոգու մարմնական վնասվածքները թեթեւ են ։ Նրանք հիմա գտնվում են ոստիկանության բաժնում։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել կանչից ավելի քան մեկ ժամ անց՝ 21: 30-ի սահմաններում։ Փինք Արմենիայի ներկայացուցիչները մեկնել են Գորիս։ Դեպքի վայր են մեկնել նաեւ ՄԻՊ ներկայացուցիչներ։ Նորությունների դեպքում կլինեն թարմացումներ։
     Կոչ ենք անում Գորիսի Ոստիկանության աշխատակիցներին նախ եւ առաջ ապահովել տուժողների անվտանգությունը, ինչպես նաեւ ձեռնարկել համապատասխան միջոցներ հարձակում գործած անձնաց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։
     ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
     ԹԱՐՄԱՑՈՒՄ 23.։00։ Թեթեւ մանրմնական վնասվածք ստացած 7 անձանց տեղափոխում են հիվանդանոց բուժզննության համար։
     ԹԱՐՄԱՑՈՒՄ։ ՄԻՊ-ից հայտնեցին, որ կապի մեջ են իրավապահ մարմինների հետ, սակայն դեռեւս որեւէ խումբ չի մեկնել դեպքի վայր։
     ԹԱՐՄԱՑՈՒՄ. ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ղեկավարությունը հայտնում է իր պատրաստակամությունը իրականացնելու լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի հետաքննություն։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8548 | 3 | 0
Facebook