Loading...

Articles

Ամենից գաղջը այս ժամանակն է, լինելիքում էլ ոչինչ չի փոխվում

17:17, Saturday, 21 July, 2018
Ամենից գաղջը այս ժամանակն է, լինելիքում էլ ոչինչ չի փոխվում

Ամենից գաղջը այս ժամանակն է, լինելիքում էլ ոչինչ չի փոխվում,

Գինեհարվում են, ի հարյավ անում, հերն էլ անիծած, թե ով է զոհվում։

Ինչ սահմանադիր ժողով գումարվի, միապետինն է բոսոր ծիրանին,

Առօրյա բան է, երբ միլիոն հոգի ականջ են դնում մեկի բերանին։

Սողալով քանի տեղաշարժ անեն, այլազան օձն իր պոչը չի քաշում,

Չգիտես ինչու` շահմարն անընդհատ էգի կերպարն է դրախտում մաշում։

Էս քշվածների ճակատի գիրն է․դեռ ջրհեղեղից նույն սուտն են երկնում,

Թե անպտուղ էր Լիլիթը սիրուն, որից Ադամը չէր էլ արբենում։

Եվ դա դեռ ոչինչ… ով սուրբ հորջորջվեց, քրտնախաշ եղավ անկողնու միջում,

Էս փորձում ծնված անառակները մահվան թափորի հերթը չեն զիջում։

Օր ու արևը հիմա ապառիկ և կամ որպես վարկ նվեր են տալիս,

Պարզամիտները խաբված են գալիս ու էս թակարդից հետո են լալիս։

Նավթոտ մոմերը արագ են այրվում, ապակուց էն կողմ հայացքը նույնն է,

Բորբոս է բռնել եթե ակամա, ապա տաղանդը ոսկու անգույնն է։

Հիմա գանք, դառնանք դշխո Կեկելին. բան ու գործ թողել, մտել է առուն,

Բա չի՞ մտածում, որ էն ջահելը իր ժամանակի դեմքն էր կարկառուն։

Ժուկով է եղել, թե ժամանակին, երեք մոգերն էլ նույնն են վկայում.

Մանուկ Հիսուսն է ծնվել մսուրքում… Այս պատությունը ո՞ւմ չի հմայում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5210 | 0 | 0
Facebook