Loading...

Articles

MANGASAR TV. Աղձքի համայնքապետ. Եթե մի խնդիր կա, որը ես կարող եմ լուծել` ուրեմն խնդիրը համարեք լուծված

10:12, Tuesday, 17 July, 2018
MANGASAR TV. Աղձքի համայնքապետ. Եթե մի խնդիր կա, որը ես կարող եմ լուծել` ուրեմն խնդիրը համարեք լուծված

Աղձք գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Աղձք համայնքում, մարզկենտրոնից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Հիմնադրվել է 1939 թ.-ին հին բնակավայրի տեղում։

Նախկինում Ախիզ անվանումով մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և այգեգործությամբ։
     Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Աղձքի մշտական բնակչությունը 1801, իսկ առկա բնակչությունը 1655 հոգի է։

Ժամանակին եղել է ուրարտական ամրոց, որի հետքերը այժմ պահպանվում են, ապա եղել է՝ հին հայոց սեփական ամրոցներից մեկը։ Այստեղ է գտնվում Արշակունյաց ստորերկրյա կամարակապ դամբարանը, որի մեջ հատուկ շինված տապանների ճակատին քանդակված են հայոց հնագույն շրջանի հատուկ քանդակներ։

Այս դամբարանին մոտիկ կա մի հին եկեղեցու մնացորդ, որի փլատակների բեկորները ցույց են տալիս, որ 5-րդ դարում կանգնված մի եկեղեցի է եղել։ Այս շրջանի ձորերի մեջ խիստ շատ կան հետաքրքրական քարայրեր ուշագրավ մանրամասնություններով, որոնցից ոմանք քարե դռներով են։
    
     Դիտեք MANGASAR TV-իի պատրաստած Արագածոտնի մարզի

Աղձք համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանի հարցազրույցի մասին պատմող տեսանյութը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4342 | 0 | 0
Facebook