Loading...

Articles

Ընտանիք քանդող և պղծող եպիսկոպոսը

Ազատ Խոսք
Spokesperson:
Ազատ Խոսք
18:30, Monday, 16 July, 2018
Ընտանիք քանդող և պղծող եպիսկոպոսը
    
Գևորգ եպս. Սարոյանը, մինչ եպիսկոպոս ձեռնադրվելը, քանդելով և պղծելով հայ ընտանիք, ոչ միայն մնաց անպատիժ, այլև տարիներ անց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ դարձավ եպիսկոպոս: Ավելին, նրան է վստահված Գևորգյան և Վազգենյան ճեմարաններում, Քահանայից պատրաստության լսարանում և Հառիճի Թրբանճյան ընծայարանում ապագա հոգևորականներ կրթելն ու պատրաստելը:
Գևորգ սրբազանը, ով շարունակում է մնալ Մայր Աթոռի Հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչը, իրավունք չունի այլևս մասնակից լինելու ապագա հոգևորականներ կրթելու գործընթացին: Պահանջում ենք, որ Մայր Աթոռի Կարգապահական հանձնաժողովը վերանայի տարիներ առաջ դավադիր կերպով անտեսած ու թաքցրած փաստը և նրան անհապաղ կարգալույծ անի:
Կից ներկայացնում ենք փաստ-նամակ, որն ամբողջությամբ բացահայտում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի անբարո կերպարը, ինչպես նաև կաթողիկոսի անհասկանալի կերպով այդ փաստը անարձագանք թողնելը:
    
     «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնություն

    
Հ.Գ
    
    
ՇԱՀԱՊԻՎԱՆԻ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ (447 թ.)
    
    
1. Եթէ եպիսկոպոսը պղծութեան, պոռընկութեան կամ մի ուրիշ վատթար գործի մէջ գտնուի, եւ վկայութեամբ հաստատուի, աթոռից եւ իշխանութիւնից մերժուի եւ քահանայութիւն չանի. 1200 դրամ եկեղեցուն տուգանք տայ կարօտեալներին բաշխելու համար:
     Պոռընկության համար հետևյալ կանոնները այդպիսի հոգեւորականներին պահանջում են կարգալույծ անել (տե՛ս Բ առ. 25, Բարսեղի 3, 32, 51, 70, Նէո. 1):
2. Եթէ քահանան պղծութեան, պոռընկութեան, վատթար գործի մէջ գտնուի եւ վկայութեամբ հաստատուի, քահանայութիւն չանի. 300 դրամ տուգանք տայ յօգուտ աղքատների եւ դպիրների շարքում կանգնի: Եթէ այստեղ էլ անառակութիւնը շարունակի, կարգից էլ՝ դպրութիւնից էլ ելնի, մինչեւ որ ապաշխարութեամբ կուղղուի. եպիսկոպոսը երբ կտեսնի նրա զղջալը, կարող է մտցնել դպիրների շարքը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8059 | 0 | 0
Facebook