Loading...

Articles

Երբ որ օրերս անկիրք երկարեն

10:00, Sunday, 15 July, 2018
Երբ որ օրերս անկիրք երկարեն

Երբ որ օրերս անկիրք երկարեն

Եվ սառնությունը բևեռից փչի,

Կասեք պատանս մախաթով կարեն`

Մեռելի դեմքն էլ ցավից կանաչի։

Սև մի օշինդր կրծքիս կդնեք,

Թրմօղու համը թող չպակասի,

Ինձ ձեր ուսերին արժան կտանեք,

Ապրածս մահին թող չհակասի։

Ես համբարձվելուց շատ չեմ վախենում,

Թե արբշիռ գնամ Տիրոջն ընդառաջ,

Հոգեդարձ չանեք ինձ ձեր ահերում,

Նաև չարքերի աչքերում սառած։

Հրեշտակների քելքի հետ խաղաղ

Ինձ էլ պահ կտաք անթափանց հողին,

Չարչարանքներիս այս գինը, ավա՜ղ,

Անուշ քաղցուն էր՝ մակածված դողին։

Կյանքս քամեցի կաթիլ առ կաթիլ,

Ապակուց այն կողմ ի՞նչ կին էր լալիս…

-Դու այս պատումս լույս կողմից նայիր.

Դեղին-ոսկեգույն խազված է քարիս։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5782 | 0 | 0
Facebook