Loading...
COMMENT.am
Today:  Wednesday, 26 September, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Articles

ՙՏավուշն իր գիրկն է կանչում ՚ բակային ճամբարը անց է կացվում հոբելյանական 5րդ տարին

15:43, Wednesday, 11 July, 2018
ՙՏավուշն իր գիրկն է կանչում ՚ բակային ճամբարը անց է կացվում հոբելյանական 5րդ տարին


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Տավուշի մարզի Տավուշ գյուղում հուլիսի 8-ին գերտոնական տրամադրություն էր ՝ համերգային ծրագիր ՝սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, շուրջպար ՝ խարույկի շուրջ, հրավառություն .ՙՏավուշն իր գիրկն է կանչում ՚բակային ճամբարի փակման արարողությունն էր: Ճամբարին մասնակցել են արմատներով տավուշցի, բայց արտերկրում ապրող նաև տավուշաբնակ 65 երեխաներ ՝ այդ թվումՙ Հույսի Կամուրջ՚հ/կ Բերդի մ/ճ հաճախող երեխաներ:
     Միջոցառումը լուսաբանելու նպատակով ներկա էին նաև ՙՀույսի Կամուրջ ՚հ/կ Բերդի մ/ճՙՄԵԴԻԱ՚ակումբի կամավորները ՝արդեն որպես ՙՙՄեդիա Կամուրջ՚՚ լրատվական բլոգի թղթակիցներ:
     Զրուցեցինք ճամբարի գլխավոր ֆինանսավորող Գեղամ Առաքելյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց .ՙՃամբար կազմակերպելու գաղափարը առաջացել է հինգ տարի առաջ: Նպատակը ՝ տավուշցի երեխաների և արմատներով տավուշցի, սակայն արտերկրում ապրող երեխաների միջև կապ հաստատելն է, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը ճանաչի իր գյուղը, ազգային ավանդույթները, մշակույթը, պատմությունը, լեզուն: Ճամբարը իրագործվում է մեր սեփական միջոցներով, մեր հնարավորությունների սահմաններում:

Քանի որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, մեծ ցավ էի ապրում, երբ տեսնում էի, որ մեր գյուղում շատ երեխաներ ցանկանում էին, սակայն դեռ կնքված չէին: Այս ճամբարի շրջանակներում իրականացրինք նրանց մեծ ցանկությունը և 107 երեխաներ կնքվեցին: Նշեմ, որ ճամբարին կարող են մասնակցել բոլոր այն երեխաները, ովքեր արմատներով Տավուշ գյուղից են:
     Այս ճամբարը երեխաներին պատրաստում է, որ իրենք կարողանան կերտել վաղվա օրը, զարգացնեն մեր գյուղն ու երկիրը, իսկ մենք էլ ինչով կարող ենք միշտ աջակից կլինենք:

Ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ տարիներին ևս կազմակերպենք ճամբարը: ՚

Զրուցեցինք նաև ճամբարի գլխավոր կազմակերպիչ և համակարգող, ինչպես ինքն է իրեն անվանում ճամբարի բարեկամ, Վահրամ Սուքիասյանի հետ: Նա իր խոսքում նշեց. ՙԻնչպես գիտեք, ճամբարը գործում է արդեն հինգ տարի և առաջին իսկ օրվանից ճամբարի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցել եմ: Կային բոլոր նախադրյալները ճամբարը իրագործելու համար ՝ գաղափար, մեծ ցանկություն և հովանավոր: Սկզբնապես շատերը թերահավատորեն էին վերաբերում ճամբարի իրագործմանը, մտածում էին ինքնակոչ է, սակայն այս հինգ տարիների ընթացքում մենք ցույց ենք տվել ճամբարի կարևոր առաքելությունը ու մեծ դերը և ես միշտ նշել եմ, որ այս արժեքը նյութական չէ և որ ճամբարի արդյունքները մենք տեսնելու ենք քսան տարի անց, երբ այսօրվա ճամբարի մասնակից երեխաները արդեն իրենց երեխաների հետ վերադառանան գյուղ, դպրոց …

Ճամբարը վարակիչ էր .ես արդեն իսկ բազմաթիվ զանգեր եմ ստացել տարբեր գյուղերից, որտեղ ևս ցանկանում են իր բնույթով եզակի այս ճամբարից կազմակրպել, բնականաբար, մենք կհամագործակցենք, մեր հինգ տարվա փորձով աջակից կլինենք: Ճամբարը, հետայսու, հավերժի ճամփորդը է, ունի վեհ գաղափար, որը առաջ է տանելու այս ճամբարը: Շատ եմ ցանկանում, որ ճամբարի կազմակերպչական, ֆինանսավորման հարցերին միանան բոլոր նրանք, ովքեր կարող են և վստահ եմ, եթե կա ցանկություն ապա իրենց լուման կարող են ներդնել յուրաքանչյուրը և, ինչի արդյունքում հնարավորություն կունենանք ավելի շատ երեխաներ ընդգրկել այս ճամբարում: Ճամբարի նպատակն է դրսում ապրող տավուշցուն տավուշեցի պահելն է, իսկ գյուղում ապրող երեխաների համար՝ աշխարյաճանաչողության նոր հորիզոն բացելը: ՚

Մեզ հետ զրույցում Տավուշի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գևորգ Մաճկալյանը նշեց.ՙՅուրաքանչյուրս փորձել ենք մեր ուժերի սահմաններում աջակից լինել ճամբարի կազմակերպմանը: Ուզում եմ հատուկ նշել Վահրամ Սուքիասյանի մեծ դերը, որովհետև կազմակերպչական աշխատանքների բեռը մեծամասամբ եղել է իր և իր կնոջ ուսերին: Վստահ եմ, որ ճամբարը կրելու է շարունակական բնոյւթ: ՚

Իսկ տեր Արամ քահանա Միրզոյանը նշեց .ՙՀրաշալի նախաձեռնություն է, որի նպատակը արդեն իսկ վերնագրի մեջ է՝ՙՏավուշն իր գիրկն է կանչում՚, և, այո, Տավուշն իր բոլոր զավակներին իր գիրկն է կանչում ՝ մայրաքաղաքից, ՌԴ-ից …աշխարհի բոլոր ծայրերից՝ հոգևոր և մշակութային կյանքից չկտրվելու, սեփական պատմությունն ու լեզուն, իր գյուղն ու ավանդույթները ճանաչելու համար: ՚

Սիրված երգիչ Արաբո Իսպիրյանը մեզ հետ զրույցում ասաց .ՙԳիտեմ, որ հինգ տարի շարունակ Գեղամ Առաքելյանի հովանավորությամբ ճամաբրը գործում է: Այս տարի կապ հաստատեցին մեզ հետ և բոլորս մեծ սիրով համաձայնվեցինք գալ և մասնակիցը դառնալ տավուշցիների ուրախությանը: Շատ եմ սիրում Շամշադինը, ի դեպ, մայրս ևս Շամշադինից է, այստեղ շատ բարեկամներ ունեմ: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ…՚

Զրուցեցինք նաև ճամբարի մասնակցի ծնող տիկին Մելանյայի հետ .ՙՇատ շնորհակալ եմ կազմակերպիչներին ՝հատկապես մեր համագյուղացի Գեղամ Առաքելյանին, Վահրամ Սուքիասյանին, դպրոցի տնօրեն Արաքսյա Կլեկչյանին: Նրանից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի այս ճամբարը իրականացվի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, ովքեր իրենց արձակուրդը տրամադրել են և մասնակցել ճամբարի իրականացմանը ՝ նույնիսկ առաջին տարին չիմանալով, որ ստանալու են ֆինանսական աջակցություն, շնորհակալագրեր և այլն: Երեխաները շատ տպավորված են, հիշում եմ անցած տարի ռուսաստանաբնակ, արմատներով տավուշցի մի աղջիկ լացում էր, չէր ուզում ճամբարից հետո գնալ ՌԴ, ինչը արդեն իսկ մեծ ձեռքբերում է, որ ամեն երեխաները ճանաչում, արժևորում, գնահատում և պահպանում են սեփական գյուղը, երկիրը, մշակույթն ու պատմությունը: ՚

Զրուցեցինք նաև համակազմակերպիչ և ճամբարի մասնակցի ծնող Արայիկ Չոբանյանի հետ .ՙԱռաջինը ուզում եմ կարևորել ճամբարի դաստիարակչական դերը, որովհետև երեխաները այն ամենի պակասը, ինչ ունեն իրենց առօրյայում ՝լրացնում են ճամբարի ընթացքում: Իսկ, որպես ծնող, ով տավուշցի է, բայց ապրում է Երևանում, շատ եմ կարևորում այն փաստը, որ այսօր իմ երեխաները, ճամբարի միջոցով, այսօր շատ ավելի լավ են ճանաչում Տավուշ գյուղը, քան ես, որ ծնվել և դաստիրաակվել եմ Տավուշում: Դա ինձ համար մեծ երջանկություն է:

Իսկ որպես համակազմակերպիչ, ով իր մասնակցությունն է ունեցել փուլից մինչև ավրտական փուլ, ուզում եմ նշել, որ ամեն տարի ձգտւմ ենք անել ավելին, քան նախորդ տարի էր: Օրինակ անցած տարի մասնակցել են 45 երեխա (20 բնիկ տավուշցի) , այս տարի մանսկացել են 65 երեխա: Մենք միշտ բաց ենք նհամագործակցությունների, նոր գաղափարների համար: ՚

Իսկ ամենավերջում մեզ հետ զրուցեց ճամաբրի ակտիվ մասնակից, յոթամյա Սոնան .ՙՇատ լավ էր ճամաբարում ՝մենք շատ նոր բաներ ենք սովորել, շատ խաղեր ենք խաղացել, նոր ընկերներ եմ ձեռք բերել: Ես ամենալավը սովորել եմ ՀՀ մարզերի անունները և անգլերեն ՝գույները, մրգերը: Շատ եմ ուզում, որ մյուս տարի ևս լինի ճամբարը: ՚

Նյութը ՝ ՙՀույսի Կամուրջ՚ հ/կ Բերդի մ/ճ ՙՙՄԵԴԻԱ՚՚ ակումբ ՙՄեդիա Կամուրջ ՚lրատվական բլոգ:

Հարցազրույցը ՝Էմմա Քոսակյան, Նինա Գիժլարյան, Մերի Թումանյան, Գայանե Մելքումյան:
     Ֆոտոշարքը ՝ Լիլիթ Ասիլբեկյան, Արաքսյա Մելքումյան:

Հետադարձ կապ ՝ emmakosakyan@mail.ru

Տավուշի մարզ, քաղաք Բերդ
     Հայկ Նահապետի փող., 6ա շենք, • +374-267-21975

To promote the post

Like
1
Dislike
0
| | |
1684 | 0 | 0
Facebook
Spokesperson