Loading...

Articles

Ցավը երբևէ մենակ չի գալիս

10:18, Wednesday, 11 July, 2018
Ցավը երբևէ մենակ չի գալիս

Ցավը երբևէ մենակ չի գալիս,

Կատաղած գետը լափին է տալիս,

Հորձանք է տալիս, գնում է առաջ,

Աշխարհիս բանը իրենով արած։

Պարզ մասերի է ողջը բաժանում,

Ինչ տրոհում է՝ ավյունով սակայն,

Այն սիրո նման, որ հենց թեժանում,

Հետքն է պարտակում խոնջացած արյան։

Կի՛ն, քո հոլանին մտասևեռ է,

Հրապույրի պես իրեն է ձգում,

Եթե հանդիման՝ միաբևեռ է,

Եթե զուգահեռ՝ ինչի՞ է ձգտում։

Հետամտում է անեզրին ասես,

Լարումից, ով կին, չի էլ թերհատում,

Այդ հորձանուտում քեզ նման, կասե՞ս,

Մի՞թե կա մեկը, որ ինձ չի ատում։

Ուրիշ մեկը կա՞, որ ինձ է սիրում,

Որ այլ մարմին է ապառիկ առել,

Ես նրան ե՞րբ եմ սիրաբախ տիրում,

Երբ զմայլ տեղս լուսնին եմ թառել։

Հրահանգ կար, կի՛ն, որ ինձ դարպասես,

Իմ թշվառ կերպին լինես աջակից,

Այս մասին սակայն ուրիշին չասես.

Գլուխ չեն հանի այլքն այս առակից։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5010 | 0 | 0
Facebook