Պո ռնիկները մեծ ուժ են
«Շահեկան չէ հարձակվել այն բանի վրա, որը հնարավոր չէ արմատախիլ անել»: Լուի Սեբաստիան Մերսյե (1740 – 1814 թթ.), ֆրանսիացի գրող, «2040 թվական» ուտոպիական վեպի հեղինակը
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի կարդինալ Մազարինինի ազգականուհի Օլիմպիան, որը Հռոմի Ինոկենտիոս 10-րդ պապի գահակալության շրջանում «Հռոմի տիրուհին» էր, ոչ միայն հանդուրժող է եղել մարմնավաճառ տիկնանց նկատմամբ, այլև վերականգնել է նրանց իրավունքները. եթե մինչ այդ նրանց թույլ չի տրվել կառքով շրջել, ապա Օլիմպիան դա թույլ է տվել: Այդ կանանց նաև թույլ է տրվել ցանկացած քանակությամբ թանկարժեք քարեր ու մորթիներ կրել, բացառությամբ` կզաքիսի մորթու: Կզաքիսի մորթին վերապահված է եղել միայն միապետերին ու նրանց սիրուհիներին: Մարմնավաճառները վատ չեն ապրել նաև 15-րդ դարում, մասնավորապես Սիքստոս 5-րդ պապի գահակալության տարիներին: Նա արտոնել է բացել հասարակաց տներ: Մի՞թե, կհարցնեք դուք, նա այդքան շատ է սիրել պո ռնկական սեքսը: Ամենևի'ն: Նա բավականին բարեսեր մարդ է եղել, բայց գործել է «Ապրիր և ուրիշներին էլ թույլ տուր ապրել» սկզբունքով: Միայն ինդուլգենցիաներ վաճառելով Վատիկանի դրամարկղը հնարավոր չէր լցնել: Հարկավոր էին լրացուցիչ եկամուտներ, և Հռոմի այս պապը լիակատար արդարամտորեն որոշել է, որ մարմնավաճառները պետք է հարկ վճարեն: Սիրո այս քրմուհիներից պապն ամեն տարի 80 հազար ոսկե դուկատ է «քերթել»: Կեղտոտ խցերում ծառայություններ մատուցող մեր օրերի մարմնավաճառները մի՞թե չէին ուզենա պապի սահմանած պայմաններում օրինականորեն աշխատել ու հարկ վճարել: Մի՞թե այդպես ավելի ազնիվ ու արդարացի չէ: Ահա թե ինչու Սիքստոս 5-րդ պապի ժամանակ 100 հազար բնակիչ ունեցող Հռոմում յոթ հազար մարմնավաճառ է եղել: Բայց ահա 16-րդ դարում ապրած Պիոս 5-րդ պապն ամենևին չի ըմբռնել ժողովրդի կյանքում հասարակաց տների նշանակությունը և հրամայել է այդ խեղճ մարմնավաճառներին խեղդել Տիբր գետում: Բայց հետո, երբ մատչելի սեռական ծառայություններից զրկված ժողովուրդը տրտնջացել է, պապն ստիպված է եղել զիջումներ կատարել: Նա մարմնավաճառների համար հատուկ թաղամաս է հատկացրել Հռոմում, և եթե հանկած մի որևէ մարմնավաճառ համարձակվել է իր ծառայությունները քաղաքի այլ թաղամասերում մատուցել, ապա նրան մտրկել են: Իհարկե, ավելի ուշ հասարակաց տներ են բացվել նաև եվրոպական այլ քաղաքներում, նույնիսկ այդ քաղաքների կենտրոնական թաղամասերում, բայց դրանք` այդ բորդելները, ի սպաս են դրվել մեծահարուստներին: Աղքատներն ստիպված են եղել գոհանալ խղճուկ խրճիթներում մատուցվող ծառայություններով: Ամեն ինչ օրենքի շրջանակներում է արվել: Հարուստ բորդելի մարմնավաճառուհին թագուհու պես է ապրել: Ահա թե ինչ է պատմում այդ հաստատություններից մեկի մշտական հաճախորդ, գրող Ժյուլ Ժանենը. «Բարձրակարգ հասարակաց տանը մարմնավաճառուհին իրեն հիանալի է զգում: Նա այնտեղ գրեթե թագուհի է: Նա զարդարվում է ժանյակներով, հագնում է մետաքսի կտորից գործված ու ոսկեթելով պերճացված զգեստ: Նրա ոտների տակ ծաղկազարդ գորգ է: Նրա սենյակում փառահեղ հայելի կա` արվեստի իսկական ստեղծագործություն: Սենյակում արվեստի բարձրարժեք այլ ստեղծագործություններ էլ կան: Ամբողջ աշխարն այս տուն է ուղարկել իր ռազմավարը. Չինաստանը` տարատեսակ ջնարակներ, Անգլիան` արծաթյա առարկաներ, Հյուսիսը` նրբագեղ հախճապակի: Մարմնավաճառուհին սպասյակներ ունի, որոնց պարտականությունը դները բացելն ու կառքի հետևի ոտնակին կանգնելն է: Նրա խոհանոցն առատ է ուտեսներով, հյուրասենյակը խաղաղ է ու զով, ննջարանը ներծծված է հասմիկների ու վարդերի բուրմունքով»: (շարունակելի) |