ԾԱՂԻԿՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ: ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ
Ժամանակի ընթացքում ամեն ծաղիկ ձեռք է բերել ունիկալ նշանակություն: Մեր հոդվածաշարում մենք կօգնենք Ձեզ ընտրել ծաղիկներ, որոնք համապատասխանում են Ձեր էմոցիաներին ու նպատակներին: Ինչպե՞ս է առաջացել ծաղիկների լեզուն Սելամը՝ ծաղիկների լեզուն, առաջացել է Արևելքում: Մուսուլման կանայք՝ զրկված լինելով սեփական զգացմունքներն ազատ արտահայտելու իրավունքից, որոշեցին ստեղծել իրենց սեփական աշխարը: Այդ աշխարհը լի էր ծաղիկներով ու անուշահոտությամբ: Նրանք իրենց եզակի ասոցացիաներին վերագրեցին խոր իմաստ, ու այն՝ փոխանցվելով սերնդեսերունդ, հաստատվեց հասարակության գիտակցության մեջ: Ինչպե՞ս ծաղիկների լեզուն մուտք գործեց Եվրոպա Եվրոպայում ծաղիկների լեզուն հանրահայտ դարձավ 18-րդ դարի առաջին կեսում՝ Օբրի դե լյա Մոտտրեյի ու Մերի Ուորտլիի շնորհիվ: Վիկտորիանական դարաշրջանում երիտասարդ տղաները՝ ի նշան անկեղծ սիրահարվածության յասաման էին նվիրում, իսկ հպարտ աղջիկները զարդարում էին իրենց հորտենզիայով՝ պատասխանելով սառնությամբ ու անտարբերությամբ: Ծաղիկների լեզուն – Ծաղկային էթիկետ Կա իդեալական ծաղկեփունջ ստանալու մի քանի օրենք, սակայն ծաղիկների գունային գամման ընտրելուց պետք է հաշվի առնել, թե ինչ իրադարձության համար են դրանք նախատեսված: Պաշտոնական միջոցառումներին առավել համապատասխան են զուսպ գունավորմամբ ծաղիկները, ոչ պաշտոնականներին՝ ցանկացած նախընտրելի երանգ: Կարևոր է հիշել, որ նուրբ երանգներն արտահայտում են նվիրողի նրբությունն, իսկ վառ երանգներւ՝ կիրքը: Ծաղիկների լեզուն – Ծաղկային էթիկետ 2 Ճիշտ գունավորման ու նշանակության ծաղկեփունջ ընտրելուց հետո անհրաժեշտ է նաև ուշադիր լինել այն հասցեատիրոջը հանձնելուց: Ծաղկեփունջը հանձնում են ձախ ձեռքով, կոկոնները վեր՝ թողնելով աջ ձեռքը ողջույնի համար: Տոների ժամանակ անհրաժեշտ է նախ սպասել խառնաշփոթի ավարտին, հանձնել ծաղկեփունջը, ապա՝ նվերը: Ֆլորիստիկա–Երազանքների մասնագիտություն Մարդիկ սկսել են ծաղիկներով զարդարել իրենքց տները դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում: Ու հետագայում իհարկե գտնվեցին մարդիկ, ովքեր մասնագիտացան այդ գործում: Ֆլորիստները դիզայներներ են, ովքեր հասկանում են ծաղիկների լեզուն, իսկ լավ ֆլորիստը նաև լավ հոգեբան է: Լիովին ընկալելով միջոցառման էմոցիոնալ տիրույթի նրբությունները, ֆլորիսը կարող է ստեղծել իրապես հեքիաթային մթնոլորտ: Ֆլորիստիկան Հայաստանում Ձեզ հետ միասին կծանոթանանք ծաղիկների հետաքրքրաշարժ լեզվին, իսկ այդ ընթացքում Մոն Ամիիբարձրակարգ ֆլորիստները կօգնեն Ձեզ ստեղծել իդեալական ծաղկեփունջ՝ Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությունների համար: |