Loading...

Articles

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅ, ՔԱՂԱՔԱՑԻ

02:38, Friday, 22 June, 2018
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅ, ՔԱՂԱՔԱՑԻ

Պետության վրա կարա թքած ունենա ցանկացած ոք՝ սովորական մարդուց մինչև լիբերալ - անարխիստ: Բայց պետությունը ադեկվատ մարդկանց համար գերակա հասկացությունա, քանի որ մարդը, ըլնելով հոտային կենդանի, իրա մեծամասնության մեջ քաղաքականորեն գտնվումա նախրա - հոտային մակարդակին, որոնց մեջ տիրում են բարդ հարաբերություններ: Էդ բարդ հարաբերությունները երաշխավորված են օրենքով ու օրենքի պահպանմամբ: Իրա հերթին օրենքը ևս երաշխավորի կարիք ունի, քանի որ հաճախա խախտվում ու որպես էդպիսին օրենքի միակ երաշխավորը վերջին հաշվով հանդեսա գալիս պետությունը՝ իրա համապատասխան պետական հաստատություններով: Մենակ օրենքի ու պետության առկայությունը ապացուցումա էն, որ մարդկանց մեծամասնությունը օժտվածա ստատիստիկորեն ցածր գիտակցությամբ: Օրենքը կա էն պատճառով, որպեսզի ցածր գիտակցությամբ մարդուն ասի կարելիյի ու չի կարելիյի սահմանը: Եթե մարդիկ գիտակցությամբ ու հասկացողությամբ՝ խղճով, բարոյականությամբ գտնվեյին բարձր մակարդակին, ապա օրենքի կարիքը չէր ըլնի: Բայց քանի որ մարդիկ էդպիսին չեն, ուրեմն օրենքը պետքա ու պետքա նաև մի ուժ, որ հետևողական ըլնի օրենքը կատարելու հարցում: Այսպիսով, միշտ մի ինչ որ հարկադրանք պետքա, որ մեծամասնության ներսում տիրապետի հարաբերական համերաշխությունը, որը ամեն մի հասարակության գոյության հիմնական պայմաննա: Հետևաբար, նույնիսկ էն դեպքում, երբ առանձին անհատներ անգամ թքած ունեն պետության ու նրա ստեղծած հաստատությունների վրա, որքան էլ մերժում են էդ հաստատությունները, հետևաբար՝ պետությանը, ապա հակառակ վիճակը բացառվումա ու պետությունը իրա հաստատություններով երբեք թքած չունի իրան մերժող, չընդունող անհատների, նույնիսկ՝ խմբերի վրա:
     Պետությունը դրանով հանդիսանումա դեղորայք հասարակության՝ որպես մի մեծ երեխայի համար, որի ներկայացուցիչներից ոմանք՝ որպես ՝՝երեխա՝՝, մերժում են իրա հիվանդության համար պետության կողմից առաջարկած թեև դառը ու տհաճ, բայց՝ բուժիչ, ապաքինող դեղը: Գուցեև էդ անհատները հասել են իրանց սեփական զարգացմամբ էն մակարդակին, որ պետության ու օրենքի երախավորության կարիքը չեն զգում, բայց դրանք մեծ, շա՜տ մեծ եզակի բացառություններ են կազմում, ինչը երբեք չի կարա վերաբերի օրինաչափ վարք դրսևորող հոտային մեծամասնությանը: Խոսքը վերաբերումա նորմալ պետությանը, որի ներսում գերակա են ազգային, հասարակական ու պետական ինքնագիտակցության իդեալները: Էն, որ ամեն մեկի անձնագրի էջերին գրվածա, որ ՀՀ քաղաքացու հովանավորը օտարերկյա պետություններում հանդիսանումա Հայաստանի Հանրապետությունը, էդ նախադասության մեջ ամփոփվածա հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը հանդիսանումա ամեն մի ՀՀ քաղաքացու պաշտպանը ու օժանդակողը, որդեղ էլ որ տվյալ անհատը գտնվի, ինչ խնդրի հետ էլ որ բախվի: Ամեն մի Հայաստանի քաղաքացի, հետևաբար, որդեղ էլ որ ըլնի, այդպիսով ներկայացնումա իրա ամբողջ իրավաբանական հզորությամբ Հայաստանի Հանրապետությունը: Էսա՛ ասում վտարանդի գրող, իմ ճանաչած ազնիվ անձերից մեկը՝ Վահե Ավետյանը իրա տեսանյութում:

Մի խոսքով, դեռևս՝ երազի երկիր:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     22.06.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3948 | 0 | 0
Facebook