Loading...

Articles

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ.Պետրոսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ

14:21, Thursday, 21 June, 2018
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ.Պետրոսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ
     Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
     Ձեր ամենօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ կյանքեր են փրկվում, բարձրանում է մարդկանց կյանքի որակը: Դժվար է գտնել ավելի պատասխանատու և ավելի մարդասիրական մասնագիտություն: Բժշկությունը միայն մասնագիտություն չէ․ այն առաքելություն է։
     Ցավոք, այսօր մենք ստիպված ենք արձանագրել, որ առողջապահության ոլորտում՝ մասնավորապես Կոտայքի մարզում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ բուժհաստատությունների շենքային պայմաններից մինչև տեխնիկական հագեցվածություն։Մենք պետք է գիտակցենք, որ առողջապահական համակարգի խնդիրները թեև շատ ինքնատիպ են՝ պայմանավորված Ձեր մասնագիտության բացառիկ դերով, սակայն դրանց լուծումն էլ է հնարավոր միայն մեր առաջ քաշած կոնցեպտի շրջանակներում: Այն է՝ Կոտայքի յուրաքանչյուր բնակչի վերափոխումը Քաղաքացու: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ստանձնի իր բաժին պարտականությունը և դնի իր քարը մեր պետականաշինության գործում: Յուրաքանչյուր կոտայքցի պետք է պատրաստ ինքը լինի՝ կառուցել իր երազած երկիրը և իր երազած առողջապահության համակարգը:
     Սիրելի բուժաշխատողնե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը և հուսով եմ, որ դուք կլինեք այն շոգեքարշը, որը կտանի իր հետևից Կոտայքի բնակչից քաղաքացու վերափոխման գործընթացը՝ որպես ամենապատասխանատու և ամենամարդասիրական մասնագիտության կրողներ։
    

Հարգանքով՝

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ.Պետրոսյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3526 | 0 | 0
Facebook