Loading...

Articles

ՆԻԿՈԼԻ ՝՝ԴՈՒԽՈՎԸ՝՝

15:22, Monday, 18 June, 2018
ՆԻԿՈԼԻ ՝՝ԴՈՒԽՈՎԸ՝՝
     Քանի դեռ գլխավոր հանցագործ ԵՐԵՔ նախկին նախագահները ազատության մեջ են ֆռֆռում՝ իրանց ապահովագրված զգալով նախագահի անձեռնմխելիության Սահմանադրական հոդվածով, Մանվելի՝ որպես մանրիկ դիակապուտի ձերբակալությունը մեծ հանցագործությունների պարտակման համար սվաղա հանդիսանում: Մարդիկ, որոնց օրոք տեղի ունեցավ հանքարդյունաբերության թալանչիական սեփականաշնորհումը ու որի հետևանքով տեղի ունեցավ հրեշավոր հանցագործություն ազգի հանդեպ, դեռ մնում են ազատության մեջ: Մարդ, ով Կենտրոնական Բանկի միջոցով երկրի ֆինանսա - տնտեսական դաշտը ուղղակիորեն հանձնելա արտաքին կառավարման ներքո, դեռ մնումա չպատժված: Էս ֆոնին մի ինչ որ Մանվելի՝ մանրիկ դիակապուտի ձերբակալությունը խտացրած կաթի բանկեքի ցուցադրությամբ ուղղակի ծաղրա: Եթե Նիկոլը ըտենց համարձակորեն կարա խախտի Սահմանադրությունը Մանվելի դեպքում, թող բարի ըլնի խախտի նաև Սերժի, Ռոբի, Լևոնի դեպքում էլ: Ոչ միայն խախտի, այլ առաջադրի պետական դավաճանության հստակ մեղադրական, այլ ոչ թե սովորական գողության մեղադրական:
    
    

Ոմանց համար սիրելի Նիկոլը իրա Մանվելի մասին ելույթում շոշափեց "ապրիլ յան պատերազմ" հասկացությունը: Անգրագետ տերմինի շրջանառությունը մի կողմ դնենք ու հարցնենք Նիկոլին. Էդ որ մի ինչ որ գոնչո գեներալի ես ձերբակալել տալի ու ասում, թե ապրիլյան "պատերազմի" ժամանակ ճակատ` զինվորին ուղարկված տուլիկներա կերել, բա մի հատ նեղություն չես ուզում քաշես էն ֆիլեյին` նախկին ՀՀ ԶՈՒ Շտաբի պետ Խաչատուրովի գլխին լրիվ արդարացի քրեական գորձ բացես ու հարցնես, թե էդ ոնց էղավ, որ ճակատային հետախուզություն մի տեսակ էդ ապրիլի սկզբի օրերին լավ չէր աշխատում, որ նման չափով զոհեր տվինք... Կամ էլ լավ էր աշխատում ամեն ինչ ու դրսևորվելա հանցավոր անփութություն ու արդյունքը` 800 հա տարածության, զինվորների ու սպաների կորուստը ջրվավ գնաց... Ըստեղ են ասում. " Ով տռի, ով էթա սանատորիա":

Սրանով լրիվ հասկանալիյա, որ Նիկոլը չի կարա իսկական հանցագործներին պատժի, քանի որ որդեղ Գլխավոր Շտաբի պետը, ընդեղ էլ` ՀՀ նախագահը պտի միասին պատասխանատվության ենթարկվեն: Հենց սրանով պայմանավորված ինքը Սերժի մազին չի կարա կպնի, քանի որ իրա` Սերժի կողմից կարգված հատուկ գործակատարա ու զբաղվածա սովորական լղոզման աշխատանքներով: Մանվելի ձերբակալությունը էս հարցում թեթև կոսմետիկ սվաղա հանդիսանում ու` ոչ ավելին: Թե ինչ կլնի Մանվելի հետագա ճակատագրի հետ` արդեն էական չի էս ավելի կարևոր հարցում, որը ուղղակի տեղավորվումա պետական դավաճանության հասկացության մեջ:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     18.06.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3197 | 0 | 0
Facebook