Loading...

Articles

Քրիստոնյա աշխարհի ամենապատվելի սրբերից մեկի՝ հայր Անտոնի բազում խրատներից մեկն ու միսիոներական մեկ անեկդոտ

13:44, Friday, 15 June, 2018
Քրիստոնյա աշխարհի ամենապատվելի սրբերից մեկի՝ հայր Անտոնի բազում խրատներից մեկն ու միսիոներական մեկ անեկդոտ

Իր ամբողջ գիտակից կյանքը ճգնավորությամբ ապրած Անտոնը (251 – 546 թթ.), որին քրիստոնեական եկեղեցին «Մեծ» պատվանունն է շնորհել, եղել է աշխարհում քրիստոնեական առաջին վանական միաբանության հիմնադիրը: Նրա սրբակենցաղ վարքի մասին բազում առասպելներ են ստեղծվել, նրա իմաստուն և ուսանելի խորհուրդներից շատերն առ այսօր չեն հնացել:

Ահա՛ դրանցից մեկը:


     Անապատում վայրի կենդանիներ որսացող մեկը, նկատելով, որ միշտ լուրջ հայր Անտոնը մի օր կատակներով է հաղորդակցվում ճգնավոր եղբայրների հետ, փորձում է պարզել այդ փոփոխության պատճառը:

Ցանկանալով որսորդին բացատրել, որ երբեմն հարկավոր է այնպես անել, որ եղբայրները խստակրոն ապրելակերպի ծանր լուծը ժամանակ առ ժամանակ թոթափեն, ասում է.

«Նետդ դի՛ր աղեղին ու ձգի՛ր»:

Որսորդը կատարում է ծերունու պահանջը, և վերջինս նորից ասում է նրան.

«Ավելի՛ շատ ձգիր»:

Որորդն ավելի է ձգում լարը, և ծերունին նորից ասում է.

«Է՛լ ավելի ձգիր»:

Այդժամ որսորդն ասում է .

«Եթե չափից ավելի ձգեմ, աղեղը կկոտրեմ»:

Եվ հայր Անտոնը նրան ասում է.

«Այդպես էլ Աստծո գործերում է. եթե մենք եղբայրներից չափից ավելի պահանջենք, ապա նրանք չափազանց ջերմեռանդությունից շուտով կխորտակվեն: Այդ իսկ պատճառով հարկ է եղբայրներին երբեմն թուլանալու հնարավորություն տալ»:

Լսելով այս իմաստուն միտքը՝ որսորդը շատ է ազդվում և, մեծ օգուտ քաղելով, հեռանում է, իսկ եղբայրները, ամրապնդվելով իրեն հավատքի մեջ, վերադառնում են իրենց տեղերը:

Ներքին նպատակաուղղվածությունը մարդկային յուրաքանչյուր գործունեությանը բարձրագույն իմաստ է տալիս: Այնպես որ քրիստոնեական մշակույթը ողջունում է կատակը, բայց՝ բարի կատակը: Միակ բանը, որն անթույլատրելի է, դա համերաշխությունն է չարի հետ: Ուրիշի վշտի վրա ծիծաղելը մարդու հոգին ամայացնում է: Բայց կա ծիծաղ, որը մարդուն զորացնում է: Ինչպես Աստվածաշնչում է գրված. «Ամեն բանի ժամանակ կա…լալու ժամանակ, և ծիծաղելու ժամանակ. Սգալու ժամանակ, և պարելու ժամանակ» (Ժողովող 3, 4):

Պետք է միայն սովորել դրանք զանազանել:

Եվ վերջում՝ միսիոներական մեկ անեկդոտ.

Մոր արգանդում երկվորյակներ են: Նրանցից մեկը մյուսին հարցնում է» .

«Լսիր, ի՞նչ կարծիքի ես՝ ծննդաբերությունից հետո կյանք կա՞»:

Մյուսը խորիմաստորեն պատասխանում է.

«Հավանաբար՝ չկա, չէ՞ որ այնտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4132 | 0 | 0
Facebook