Loading...
COMMENT.am
Today:  Wednesday, 15 August, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Articles

Դուք նենգ եք և ձեր շարժումը մեծ հարված է հասցնում մեր եկեղեցու անսասանությանը

Sargis
Author:
Sargis
16:59, Wednesday, 13 June, 2018
Դուք նենգ եք և ձեր շարժումը մեծ հարված է հասցնում մեր եկեղեցու անսասանությանը
     Այս օրերին մշտապես հետևել եմ այս շարժման ընթացքին և անդամների գործելաոճին: Իրենց գործելաոճում բացակայում է քրիստոնեական սերն ու հանդուրժողականունը: Սկսած իրենց սոցիալական էջերից մինչև փողոց, որտեղ և իրականացնում են իրենց «հոգևոր հեղաշրջումը» տիրում է բացարձակ ագրեսիա, շանտաժ և կեղծիք: Այնտեղ առկա չէ անգամ գաղափարական միասնություն, զուտ անձնական չարության դրսևորումներ են: Անկեղծ, չեմ ցանկանում երկար ծավալվել, որովհետև հասկացողն հասկանում է, թե ինչ է կատարվում: Դուք ձեզ համարելով «քրիստոնեական մեծ բարեփոխիչներ» ՝ գալիս և լարվածություն եք ստեղծում եկեղեցում: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, ադպե՞ս եք հարգում մեր հավատն ու եկեղեցին: Այսինքն կարելի գալ պատարագի և ամբողջ պատարագի ընթացքում մտորել, թե ինչպե՞ս դավադրություն կազմակերպել Հայոց Հայրապետի դեմ, այս է՞ ձեր որդեգրած ճանապարհը: Էլ չեմ խոսում մեծամտության մասին, թե մարդ ինչքան կարող է իր մասին մեծ կարծիքի լինել, ամենուր հնչում է «ես, ես, ես անդրդվելի եմ և այլն...» .: Իսկ ահա այս վերջին հրավեր դրամահավաքն ամբողջությամբ արտահայտեց ձեր «մեծ հավատքի» անկեղծությունը: Դուք նենգ եք, ձեր շարժումը մեծ հարված է հասցնում մեր եկեղեցու անսասանությանը և դուռ է բացում մեր երկրում՝ աղանդավորական և նմանատիպ այլ շարժումների համար: Ուստի ես դատապարտում եմ «նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական խայտառակ այս շարժումը: ԱՀ Պաշտպանության Բանակի Ավագ գնդերեց Սարգիս սարկավագ Աբյան
To promote the post

Like
1
Dislike
0
| | |
1355 | 0 | 0
Facebook
Spokesperson